ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարության համար 3-4 գլխավոր գործոն կար: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում:
«Մենք պետք է հասնենք այն բանին, որ ասեն, թե ով առաջինը խախտեց հրադադարը ու վերջում դատապարտեն Ադրբեջանին: Պետք է մեր առջև այդ նպատակը դնենք: Ի դեպ, ես չեմ կարծում, որ եթե Ադրբեջանն էլի առաջինը խախտի հրադադարն՝ իրենք կասեն: Անցած տարի էլի նույն լկտի պահվածքը եղավ Ադրբեջանի կողմից, նույնիսկ պատերազմ սկսեց, բայց էլի անհասցե հայտարարություններ հնչեցին»,-նշել է Ստեփան Գրիգորյանը:
Նա կարծիք է հայտնել, թե այդ հայտարարությունը կապված է նախ Մինսկի խմբի հեղինակության հետ:
«Ադրբեջանը լկտիացավ, այս վերջին ժամանակվա իրենց պահվածքն իրոք լկտի էր: Ապրիլի 28-ին Ռուսաստանը նախաձեռնում է արտգործնախարարների հանդիպումը, երկու օր առաջ հակառակորդի դիպուկահարը սպանում է մեր զինվորին, նույն օրը մեկին էլի սպանում են: Դա ուղղված է ոչ միայն մեր դեմ: Ի վերջո, Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ խաղ տալ, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա: Այդ մենք ենք մտածում, որ միայն մեր դեմ է: Դա անարգալից վերաբերմունք է Մինսկի խմբի համանախագահող երկրների նկատմամբ, դա նաև Մինսկի խմբի քանդում է նշանակում»,- մեկնաբանել է Ստեփան Գրիգորյանը:
Նա նկատել է, որ, ի վերջո, Ֆրանսիան, Միացյալ նահանգներն ու Ռուսաստանը տիեզերքում արբանյակներ ունեն ու նկարում են, փայլուն գիտեն՝ ով առաջինը հրադադարը խախտեց: Ըստ քաղաքագետի՝ հիմա իրենք մտահոգված են:
«Ադրբեջանը ոչ միայն մեր դեմ է լկտիացել, այլ նաև իրենց: Հասցեական հայտարարություն անելու մյուս և կարևոր գործոնը, որը մենք չենք հաշվում, բայց շատ կարևոր է, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն է: Նորից մենք՝ միամիտ-միամիտ հայերս, այդ քայլը համարում ենք միայն մեր դեմ ուղղված»,-նկատել է Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Խորհրդային Միությունը մի կողմից, Արևմուտքը մյուս կողմից, սկսեցին բանակցություններ, ստեղծեցին մեծ անվտանգության համակարգ, հետո ծնվեց Ռուսաստանը: Միացյալ նահանգներ, Ռուսաստան, Արևմուտք, Մեծ Բրիտանիա մեծ խաղացողներն ինչ-որ բան ստեղծեցին:
«Այս արանքում ինչ-որ երկիր, որ այն ժամանակ երկիր էլ չէր անգամ՝ Ադրբեջանը, փորձում է քանդել այդ համակարգը: Ակնհայտ է, որ գրասենյակի փակումն ուղղված էր ոչ միայն մեր դեմ, նաև այդ ընդհանուր համակարգի դեմ: ԵԱՀԿ գրասենյակն Ադրբեջանը փակեց և Բաքվում, և Երևանում, նա կանգ չի առնի, կփակի նաև Բիշքեկում: ԵԱՀԿ-ն հասկացավ, որ սա վտանգ է իրենց համար: Հիմա փոքր-մեծ, վտանգ է»,- նշել է Ստեփան Գրիգորյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի գլխավոր խաղացողները հստակ որոշում են ընդունել Ադրբեջանին ապտակելու: Քաղաքագետը վստահեցրել է, որ հայտարարությունը հիմա անելու գլխավոր պատճառը դա էր:
tert.am
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02