«Էր-Ռիադի» հռչակագրում, որը հրապարակվել է կիրակի անցկացված արաբա-իսլամական գագաթնաժողովի արդյունքներով, ընդգծվում է անհրաժեշտությունը դադարեցնելու իրանական ահաբեկչական սպառնալիքը Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, Իրաքում և Եմենում։
55 արաբական և մուսուլմանական պետությունների առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ը, կողմ են հանդես եկել Իրանի կողմից կրոնական խմբավորումների աջակցության ու հարևան երկրներում Իրանի ընդլայնման դադարեցմանը, հատկապես Սիրիայում։ Չնայած այն բանին, որ հռչակագիրը չի վերաբերվել այդ կետերի իրագործման մեխանիզմներին, այն հաստատում է 34 հազար զինծառայողի տեսքով ուժի տրամադրման մասին համաձայնագիրը՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական սպառնալիքի դեմ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին գրում է հոդվածագիր Մանա Ալին սիրիական Baladi news-ում։
Քաղաքական առումով գագաթնաժողովը դարձել է չափազանց ուժեղ և հստակ ուղերձ Իրանին ու Ասադի ռեժիմին, քանի որ նրանք եղել են միակ չհրավիրված մուսուլմանական երկրները։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը և նրա ամերիկացի գործընկեր Թիլերսոնը հայտարարել են, որ այդ երկրները չեն հրավիրվել, քանի որ հանդիսանում են ահաբեկչության խոշորագույն հովանավորներ։
Սիրիայի հարցով զբաղվող քաղաքական գործիչներն ու մասնագետները գագաթնաժողովում և «Էր Ռիադի հռչակագրում» տեսել են կարևոր քայլ Իրանին հեռացնելու գործում։ Չնայած այն բանին, որ հեշտությամբ և միանգամից դա անել չի հաջողվի, նրանք կասկածի տակ են դրել Ասադի ռեժիմի ամենամեծ դաշնակցի դերը, որը բազմիցս փրկել է սիրիական ռեժիմին միջազգային ֆորումներում և Անվտանգության խորհրդում դատապարտումից։
Ինչ վերաբերվում է ռուսական սպառնալիքին և նրան դիմակայելու մեխանիզմներին, ապա սիրիացի լրագրող Հուսեյն ալ-Զուբին կարծում է, որ ռուսներին դիմակայելու համար որևէ ռազմական միություն չի ստեղծվի, սակայն կարող է ստեղծվել կոալիցիա՝ Մոսկվայի վրա այս կամ այն կերպ ճնշում գործադրելու համար։ Սիրիայից Ռուսաստանի դուրս գալու հարցը կապված է միջազգայնորեն համաձայնեցված ջանքերի հետ, որոնք, վերջիվերջո, կարող են արդյունք բերել Սիրիայում Ռուսաստանի շահերին դիմակայելու գործում։ Դրանք շահեր են, որոնք Ռուսաստանը պահանջում է ԱՄՆ-ից ճանաչել որպես սիրիական հարցով ցանկացած բանակցությունների կամ համաձայնագրերի պայման։
Վերլուծաբանները կարծում են, որ մինչդեռ բոլորը շարժվում են Սիրիայից Իրանի ուժային հեռացման ուղղությամբ, Ռուսաստանի տեսքով խոչընդոտը քաղաքական համաձայնեցման և եվրոպա-ամերիկյան գործարքների կարիք ունի։ Հավանաբար, Սաուդյան Արաբիան ինքնին կնպաստի դրանց կնքմանը՝ իր դաշնակիցների օգնությամբ։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
12:05 21.10.26
11:08 21.10.26
14:04 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02