«Ավրորա 2016» մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն մի խումբ հյուրերի հետ ժամանել է Կ. Աճեմյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու «Ավրորա 2017» մրցանակաբաշխությանը: Մեկ տարի առաջ նա դարձավ անդրանիկ մրցանակաբաշխության առաջին դափնեկիրը: Մարգարիտ Բարանկիցեի խոսքով՝ այդ պահից նրա կյանքը լիովին փոխվեց:
«Հայերն ինձ տալիս են հույս, ուրախություն են տարածում բոլոր նրանց, ովքեր տառապում են: Դուք հասկանում եք մեր տառապանքը, որը հիմա ավելի նվազել է: Հայերը նույնպես տանջվել են, սակայն պահպանել են իրենց արժանապատվությունը, հույսը: Նրանք սեր են տալիս: Այժմ Հայաստանն իմ սրտում է, ես այս համայնքի անդամն եմ: Հայերն ինձ կոչ են անում չհիասթափվել՝ առաջ գնա, շարունակիր: Հիմա մենք պետք է միանանք Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որպեսզի փոխենք աշխարհը, որովհետեւ նրանք հրաշալի աշխատանք են կատարում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությունը: «Ավրորա» 2017 թվականի մրցանակի հավակնորդներն են.
«Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Սոմալիից: «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստանում կրթական ծրագրերի միջոցով կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողող Ջամիլա Աֆղանին:
Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են:
Գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: Նա բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան, ով Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:
Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02