Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում տեղզննություն են կատարում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկանները գիտեն՝ ով է արձակել կրակոցները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «հերոսին» հայտնաբերելու ուղղությամբ: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի մեծ թվով ոստիկաններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետների». հետ հայտնաբերել են կրակողին, ով 52-ամյա Սամվել Միքայելյանն է, ում «կարմիր բերետները». իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ shamshyan.com
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02