ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում, հայտնում է apsny.ge-ն:
Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ապահովել անվտանգությունը Սև ծովում Ռումինիայում գտնվող բազմազգ բրիգադի ուժերով, որում կներառվեն միայն դաշինքի երկրների ռազմական ստորաբաժանումները:
«Այս փուլում մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկություն է տրամադրում այդ տարածաշրջանի մասին: Մեր ուշադրությունն ուղղված է Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից զինծառայողներ»,- ասել է Գոտեմյուլերը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստին,ասել է, որ Վրաստանը վճռական է տրամադրված Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրության հարցում: Նա նշել է, որ «Վրաստանի և ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է ամենաբարձր մակարդակի»:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
12:05 21.10.26
11:08 21.10.26
14:04 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02