Հայաստանը միշտ կողմ է եղել Ադրբեջանի հետ թե՛ արտգործնախարարների, թե՛ նախագահների մակարդակով հանդիպմանը, և եթե հասունանա վիճակը, տարվեն աշխատանքներ կազմակերպման համար, հնարավոր կլինի հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ առաջիկա տասն օրվա ընթացքում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Եթե անհրաժեշտություն ու առաջարկ լինի, գուցե նաև կքննարկվի հետագա հանդիպումների անցկացման հարցը: Կարծում եմ՝ այս պահին կարող է խոսք գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի համապատասխան աշխատանք տարվի հետագայում նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»,- ասաց Նալբանդյանը:
Նա անդրադարձավ նաև վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
«Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց, որ միջազգային հանրությունն ու եռանախագահները բազմիցս հնչեցրել են, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջություն են. դրանք են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ինչպես նաև այն տառերը, որոնք եռանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված հայտնի 5 հայտարարությունների մեջ են:
168.am
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02