Ադրբեջանական մամուլը կասկածներ ունի, թե Հայաստանից իրենց երկիր կարտոֆիլ են մտցրել՝ վրացականի անվան տակ: Ավելին՝ Ադրբեջանում նաև ահազանգել են, թե մանր եղջերավոր անասուններ և նույնիսկ ծիրան են հասցնում հայերն Ադրբեջան:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, թե հարևան պետությունն անհանգստության կարիք պետք է չունենա, քանի որ Հայաստանն այս տարի կարտոֆիլի մասով զուտ ինքնաբավ երկիր է, արտահանում չի եղել:
«Մեր գյուղնախարարության հզոր աշխատանքի շնորհիվ մենք արտահանողից այս տարի կդառնանք կարտոֆիլ ներկրող երկիր: Այնպես որ, մեր հարևանները թող լավ տեղեկացված լինեն, քանի որ հայկական կարտոֆիլ ադրբեջանական շուկայում չի եղել»,- ասաց Բերբերյանը:
Վերջինս վստահ է՝ այս տարի ադրբեջանական շուկայում հայկական գյուղմթերք չի եղել: Սակայն նա խոսեց նաև վերջին 10-15 տարիների մասին՝ նկատելով, որ այն ընթացքում հայկական արտադրանքն Ադրբեջանում հայտնվել է. «Դա նորմալ է համարվում շուկայական հարաբերություններում, քանի որ մի երկրի գործարար կարող է ապրանք ձեռք բերել և այլ երկրում վաճառել: Ամենակարևորն այն է, որ այն, ինչ վաճառվում է, եղել է էկոլոգիապես մաքուր ու անվնաս, որևէ չար միտում չի եղել: Դա միայն կարտոֆիլ չի, դա նաև ծիրան է եղել, բայց թող հանգիստ լինեն, քանի որ մենք նենգ չեք, կռվելուց էլ բաց դեմքով ենք կռվում»,- ընդգծեց նա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահը, խոսելով մանր եղջերավոր անասուններին Ադրբեջան արտահանելու մասին, նշեց, թե դա անասնապահության մեջ հոտի շարժ է կոչվում: Բերբերյանը գտնում է, որ տարօրինակ ոչինչ չկա այն երևույթում, որ խոշոր եղջերավոր անասունը Հայաստանից հայտնվի Վրաստանում, հետո՝ Ադրբեջանում:
«Հոտի շարժ է, որ կենդանին տարվի Վրաստան, ներգրավի Վրաստանում արտադրված խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակին և վաճառվի Ադրբեջանին: Այնպես որ կարող են պայքարել նաև սահմանամերձ գոտու մեղուների դեմ, որոնք հայկական ծաղիկներից հոտ են քաշում, փոշոտում են»,- շարունակեց Բերբերյանը:
Վերջինս հավելեց, հայկական ապրանքն Ադրբեջան մաքսանենգ ճանապարհով Ադրբեջանում չի հայտնվել:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02