Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի դիտարկմանը, թե Հայաստանում Ռամկավար ազատական կուսակցություն չպետք է լինի, իր զարմանքն արտահայտեց:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց. «Նա ասում է, որ Հայաստանում կուսակցությունը չպետք է գործի, պետք է դիտորդ լինի, որ ընտրություններն արդար, թափանցիկ լինեն, եթե բոլոր կուսակցությունները դիտորդ դառնան, Հայաստանում ժողովրդավարություն կլինի: Փաստորեն, Հայաստանում ՌԱԿ-ը իր գոյությամբ խանգարում է ժողովրդավարությանը: Սա անհեթեթություն չէ՞, քաղաքական տգիտություն է»:
Հիշեցնենք, որ ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ արգենտինահայ Սերխիո Նահապետյանը լրագրողների հետ զրույցում նշել որ, իրենք պետք է այնպես անեն, որ Հայաստանում ՌԱԿ-ը չգործի, քանի որ այն շփոթություն է բերում:
«Հայաստանում գործող կուսակցության անունը պետք է փոխվի: Երբ այս կուսակցությունը գրանցվեց, որևէ մեկը մեզ չհարցրեց՝ ընդունո՞ւմ ենք, թե՝ ոչ: Թող դնեին հայկական կուսակցություն»,- ասել էր նա՝ նշելով, որ Հայաստանում գործող կուսակցության և իրենց գործունեությունն ու ծրագրերը տարբեր են, և նրանց միջև հակասություններ են առաջացել, քանի որ Հայաստանում գործող կուսակցությունն անձնական շահերի համար է հիմնված:
Սերխիո Նահապետյանը մտահոգիչ էր համարել այն, որ Հայաստանում գործող ՌԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր կեցվածք էր ընդունել:
«Այդ ընդդիմադիրությունը վտանգավոր է Հայաստանի, հայ ժողովրդի համար: Դա վտանգավոր էր նաև Արցախի համար»,- ասել էր նա:
Հակոբ Ավետիքյանի նկատառմամբ՝ ցանկացած կուսակցություն, մասնակցելով ընտրություններին, որևէ դիրքորոշում պետք է որդեգրի, և եթե իշխանության մաս չի կազմում, ապա պետք է ամենաքիչը ոչ իշխանական լինի, եթե ոչ ընդդիմադիր: «Ես զարմանում եմ այդ մարդու տգիտության վրա, որ այդքանը չի ընկալում»,- ասաց նա:
Հակոբ Ավետիքյանը նշեց, որ հայաստանյան ՌԱԿ-ը կապված է կուսակցության սփյուռքյան կենտրոնների հետ: Նշեց, որ իրենք հոկտեմբերին համագումար են ունեցել, որին ներկայացել էին սփյուռքյան կուսակցության 15 շրջանակներից և ընտրել են իրենց որպես կենտրոնական վարչություն, որը ղեկավարվում է Հայաստանի և այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից:
«Սա առավել շատ սփյուռքի կառույցների պահանջն էր, այլապես մենք կոչվում էինք Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչություն»,- ասաց նա:
Հակոբ Ավետիքյանը կուսակցության ներսում առաջացած անհամաձայնությունը կուսակցության պառակտում չցանկացավ անվանել, նշեց, որ պայքարը «ինքնակոչների» հետ է: Դիտարկմանը, թե հակառակ կողմն էլ իրենց է ինքնակոչ անվանում, նա նշեց․ «Եթե ինքնակոչ ենք, Արդարադատության նախարարությունը, որը կուսակցությունների գրանցման և հետագա ամբողջ փոփոխություններն է վերահսկում, չէր հաստատի մեր գրանցումը»:
Հակոբ Ավետիքյանը նշեց, որ իրենց գործունեությունը և գոյությունը բացարձակ կախում չունի Սերխիո Նահապետյանից։ «Ինչ ուզում են, թող խոսեն, թող ասեն»,- ասաց նա:
«Ազգի» խմբագրի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ սփյուռքն ունի իր խնդիրները, Հայաստանը՝ իր: Իրենք էլ, ըստ նրա, չնայած խորհրդարանական ընտրություններին իրենց ընդդիմադիր կեցվածքով չկարողացան մասնակցել, հիմա շարունակում են իրենց գործունեությունը՝ նոր կենտրոններ բացելով Հայաստանի տարբեր մասերում և այնտեղ երիտասարդներ ընդգրկելով: «4-5 տարի հետո այդ երիտասարդները լինելու են կադրեր, որոնք կմասնակցեն ընտրություններին: Մենք հիմիկվանից ենք աշխատում»,- ասաց նա:
Հակոբ Ավետիքյանի խոսքով, իրենք հիմա էլ ընդդիմադիր են, քանի որ իշխանության մեջ չեն: «Բայց մենք կառուցողական ընդդիմադիր ենք՝ դրականը նկատելիս կարող ենք ողջունել, ծափահարել, բայց նաև շատ խիստ լինել՝ առանց հայհոյանքի: Շատ խիստ ենք բոլոր չարաշահումների և այս միահեծան իշխանության նկատմամբ»,- ասաց նա:
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են դադարեցնել այստեղի ՌԱԿ-ի գործունեությունը, բայց իրենք են գրասենյակ բացելու այստեղ՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելու նպատակով, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց․ «Եթե ՌԱԿ-ն այստեղ չպետք է գործի, ինչու՞ են նոր մարմին ստեղծում այստեղ: Հետո դա Հայաստանի Հանրապետության օրենքների դեմ է, եթե փորձեն, մենք դատի կտանք իրենց, ամեն գնով կպայքարենք իրենց դեմ: Բացի այդ, նրանք միջոցներ էլ չունեն, քաղաքական միտք էլ չունեն նման բան անելու համար»:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02