Վրաստանից անհետացել է անհետացել է հայտնի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլուն, ով հայտնի է Իլհամ Ալիևի և ընդհանրապես իշխանության դեմ քննադատություններով: Միջադեպը մեծ սկանդալի պատճառ է դարձել Վրաստանում:
«Ազատություն» ռադիոկայանի եթերում Վրաստանում գործող «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը տեղեկացրել է, որ այդ լրագրողն արդեն իսկ գտնվում է Բաքվում: Թե ինչ եղանակով՝ դեռևս հայտնի չէ:
«Այս գործընթացը վերջին երկու օրերին վրացալեզու լրատվամիջոցների բուռն քննարկման թեման է դարձել: Հենց այս պահին վրացական կառավարության շենքի առջև տեղի է ունենում բողոքի ակցիա, որը նախաձեռնվել է մի շարք հասարակական կազմակերպությունների, իրավապահների, նաև որոշ լրագրողների կողմից, ովքեր պահանջում են, որ վրացական իշխանությունները բացատրություն տան, թե ինչպես է լրագրողը հայտնվել Բաքվում: Անհասկանալի, չբացատրված կետեր կան»,- ասել է Արսեն Խառատյանը:
Նրա խոսքով՝ Բաքվից Մուխթարլուն կապ է հաստատել իրավապաշտպանի հետ և հաստատել է, որ ինքը Բաքվում է: «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագրի տվյալներով՝ Մուխթարլու կինը՝ Լեյլա Մուսթաֆաևան հայտնում է, որ ամուսինն Ադրբեջանում է, բայց անձնագիրն իր մոտ է: Այսինքն, թե ինչպես է տեղի ունեցել այդ տեղափոխումը, սա է խնդրահարույց:
«Վրաստանի օմբուդսմենը երեկ երեկոյան գրառում էր կատարել և հենց այդպես էր ձևակերպել՝ ամոթ Վրաստանին: Քանի դեռ ՆԳՆ ծառայությունները բացատրություն չեն տվել այս գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքական պատասխանատվությունը հենց նրանց վրա է»,-պատմել է Արսեն Խառատյանը:
Ըստ նրա՝ այս պահին երկու վարկած է քննարկվում: Նախ` որպես փաստ մի բան է հայտնի, որ երեկոյան ժամը 7-ին՝ տիկնոջ հետ հեռախոսազրույց ունենալուց հետո Մուխթարլուն ասել է, որ տուն է գնում, բայց տանը չհասած, հարևանությամբ նրան բռնությամբ մեքենա են նստեցրել: Խոսվում է այն մասին, որ երկու այլ մեքենա է փոխադրվել՝ մինչև ադրբեջանական մեքենա է նստեցվել:
«Էս գործընթացը Վրաստանում է եղել, թե Ադրբեջանի տարածքում է եղել՝ դեռևս մանրամասներ հայտնի չեն: Վրաստանի ներքաղաքական խոսակցություններում բացառապես Վրաստանին են մեղադրում, չնայած Վրաստանում արդեն իսկ գործ է հարուցվում այս թեմայով՝ երկրի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի՝ ապօրինի ազատազրկման հիմքով: Ամբողջ խնդիրն այն է, որ Վրաստանն այնքան թույլ է, որ կարող են իր տարածքում այդպիսի օպերացիա իրականացնել»,- պատմել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիրը:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02