Հայաստանում երեխաների թրաֆիքինգի միակ երևույթը մուրացկանության մղելն է, այլ տարատեսակ, բարեբախտաբար, չունենք. տարեկան գրանցվում է մանկական թրաֆիքինգի մոտ 3-4 դեպքեր: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Արզուման Հարությունյան:
Ըստ նրա՝ Հայաստանում երեխաների պաշտպանության հետ կապված բավականաչափ լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ խոսքը երեխաների հաշվառման, անօրինական աշխատանքի մեջ ներգրավման մասին է:
«Շատ դեպքերում աշխատանքներում երեխաների ներգրավումը շփոթում են թրաֆիքինգի հետ: Օրինակ՝ գյուղատնտեսական աշխատանքներում երեխաների ներգրավման, նույնիսկ մուրացկանության դեպքում, եթե երեխան մուրացկանության է գնում և իր հավաքած գումարը օգտագործում է իր սոցիալական խնդիրների լուծման համար, այստեղ թրաֆիքինգ չունենք»,- նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ երեխաների թրաֆիքինգ է համարվում միայն այն, երբ մեծահասակները նրանց դրդում են մուրացկանության և հավաքված ամբողջ գումարը երեխայի ձեռքից վերցնում են:
«Երբեմն լինում է, որ երեխան իր ծնողի հետ նստում է, մուրացկանություն է անում, ոստիկանները բռնում են, բայց պարզվում է, որ իրենց ընտանիքի սոցիալական խնդիրների լուծման կարիք կա: Եվ այստեղ մենք թրաֆիքինգի մասին խոսել չենք կարող»,- ընդգծեց Արզուման Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ ոստիկանության անչափահասների վարչությունը այս ուղղությամբ շատ լավ աշխատանք է տանում: Թրաֆիքինգի հնարավոր բոլոր դեպքերն անմիջապես հայտնվում է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Այդ աշխատանքի շնորհիվ տարեկան 3-4 դեպքերի քանակի աճ չի լինում:
Հարությունյանի վստահեցմամբ՝ ընդհանրապես, Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարում մեծ աշխատանքներ են տարվում, որի շնորհիվ Հայաստանը լավագույն երկրների շարքին է դասվում՝ պայքարի և թվային մեծ տատանումներ չունենալու առումով: Նշենք նաև, որ Հայաստանը այն եզակի երկրներից, որտեղ պետական բյուջեով թրաֆիքինգի զոհերին աջակցություն է նախատեսված:
«Իսկապես ֆանտաստիկ աշխատանք է տարվում: Ամենագովելին այն է, որ պետությունը իր թրաֆիքինգի դեմ պայքարի շատ-շատ գործառույթներ պատվիրակել է հասարակական կառույցներին»,- ասաց Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ 2016 թ. բացահայտվել են թրաֆիքինգի կամ շահագործման հանցագործության 10 դեպք, որոնցից 3-ը՝ վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 6-ը՝ ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը, իսկ 1-ը՝ Թուրքիայում աշխատանքային շահագործման և սեռական շահագործման փորձին:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02