Կարևորն այն չէ՝ ճի՞շտ էր, թե սխալ, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվեց, կարևորն այն է, որ օրենքն ընդունում են կարճ տարածության համար, որն անընդունելի է իրավական պետության համար. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը:
Ըստ նրա՝ օրենքը պետք է հեռատեսորեն ընդունել։ «Այդ իմաստով ո՛չ պատիվ է բերում, ո՛չ էլ արդարացված է այս փոփոխությունը, այլ հարց է, թե այս պահին ինչ նպատակ է հետապնդում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող դատավորներին, քննիչներին ու դատախազներին հնարավորություն տալ շարունակել աշխատել՝ միաժամանակ ստանալով թոշակ:
«Դա ընդունվեց ավելի շատ դատավորների, դատախազների ու քննիչների համար, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որ հին կադրերը շահագրգռվածություն ունենան գնալ թոշակի, և դատախազության կադրերը թարմացվեն։ Դրական էր, թե բացասական, բայց շատ ստաժ ունեցողները արդյունքում և՛ թոշակ էին ստանում, և՛ փաստաբանական գործին էին անցնում: Այս դեպքում, կարծում եմ, շահեց արդարադատությունը, որովհետև դատախազությունը թուլացավ և փաստաբաններն էլ ավելացան ու ուժեղացան»,-ասաց նա:
Պարգև Օհանյանը նշեց, որ այժմ ցանկանում են փոփոխություն կատարել՝ օրենքով կանխելու նոր արտահոսքը, որն ակնկալվում է հուլիսի 1-ից։
Նախկին դատավորը նշեց, որ օրենքն ըստ էության չի ազդել դատական համակարգի վրա, ազդել է դատախազության վրա, այն չափով, որով որ շահել է փաստաբանական համայնքը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համակարծիք է, որ պետք է կադրային փոփոխություն լինի։ Նա շեշտեց, թե դատական, դատախազական համակարգի աշխատավարձը բարձրացնելով ապահովում են դատավորի անկախության կարևոր երաշխիքը:
Ալավերդյանը հավելեց, թե նաև պետք է հնարավորություն տալ դատավորներին, որ փող չկուտակեն և թոշակով ապահովեն իրենց կյանքը:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02