Պարզվում է, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։
Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն դոլարի ներմուծում է իրականացվել։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով` մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Պետեկամատների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել: Իսկ դա արդեն շատ լուրջ տարբերություն է: Այս ամենը հետևանք է: Պատճառն այլ է:
Հայաստանի իշխանությունները որդեգրել են «թվերի կեղծման» տնտեսական քաղաքականություն: Որպեսզի ինչ-որ կերպ արդարացվեն արտաքին քաղաքական, դիվանագիտական և ռազմական պարտությունները, իշխանությունները փորձում են բոլորիս համոզել, թե` հեսա տեսեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ այդ գործում, նրանց օգնական կարող են լինել միայն ոչինչ չասող թվերը: Եվ մինչև մասնագետները կփորձեն պարզել դրանց ճշմարտացիությունը, կբերվեն նոր թվեր և այսպես շարունակ: Այս իմաստով, Հայաստանը սկսում է նմանվել, ասենք, Խորհրդային Միությանը, որտեղ պլանները գերակատարվում էին, հնգամյակները ավարտվում էին առավելագույնը երեք տարում, սակայն ամեն բան դեֆիցիտ էր, և անգամ առաջին անհրաժեշտության ապրանքները գնվում էին «տակից»: ՊԵԿ փոխնախագահը հանգիստ է՝ 30 միլիոնի տեղը ներկայացվել է 30 միլիարդ, ՊԵԿ-ն իր հերթին այդ թիվը ներկայացրել է կառավարություն, որն էլ իր հերթին այն հասարակությանն է ներկայացրել որպես ներմուծման զարգացման հավաստիք: Լսելով այդ թիվը իշխանական լրատվամիջոցները մի քանի օր անընդմեջ պատմում էին հայ հասարակությանը, թե ինչպիսի հեռանկարներ են սպասում մեր երկրին, ինչ հզոր երկրում ենք մենք ապրում, և ինչքան հեռանկարային է Հայաստան ապրանք ներմուծել: Հետո երբ պարզվեց «սխալը», նույն լրատվամիջոցները լռեցին: Այնպես, ինչպես միշտ: Սա է Հայաստանը, և վերջ:
Նյութի աղբյուր ՝ Shame.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02