Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Ռազմիկ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
1991 թվականին ծնված Ռազմիկին սկզբում մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը փոխել է մեղադրանքը, Ռազմիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:
Ռազմիկը կալանքի տակ է 2016 թվականի հունիսի 29-ից:
Դատաքննությամբ պարզվել է, որ Ռազմիկ Ա.-ն 2016 թվականի մայիսի 16-ին ընկերուհու՝ Մաշայի (անունը փոխված է) հետ հեռախոսով խոսելու ընթացքում իմացել է, որ իր ծանոթ Սուրեն Մ.-ն (անունը փոխված է), ում հետ Մաշան նախկինում ընկերություն էր արել, իր վերաբերյալ անձնական գաղտնի տեղեկություն է հայտնել՝ ցանկանալով արատավորել իրեն:
Ռազմիկը զայրացել ու որոշել է մարմնական վնասվածք պատճառել Սուրենին:
2016 թվականի մայիսի 17-ին, ժամը 18-ի սահմաններում նա «ԲՄՎ» մեքենայով գնացել է Երևանի Դանիել Վարուժան և Իսրայել Օրի փողոցների խաչմերուկ, որտեղ տեսնելով Սուրենին՝ իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով երկու կրակոց է արձակել Սուրենի ուղղությամբ՝ նրան պատճառել է ձախ ստորին վերջույթի միջանցիկ վնասվածք, ներքին արյունահոսությամբ զուգորդված՝ բարակ աղիների միջանցիկ, սիգմանաձև աղու միջընդերքի, աջ զստային երակի վնասումներով, որովայնի խոռոչ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք:
Կրակոցներից հետո Ռազմիկը մեքենայով հեռացել է դեպքի վայրից: Այնտեղ հավաքված մարդիկ Սուրեն Մ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է վիրահատության:
Տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար ամբաստանյալ Ռազմիկ Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել:
Նա հայտնել է, որ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խնդրել է իր հորը, որպեսզի նա հոգա տուժողի բուժման հետ կապված ծախսերը:
Ռազմիկը հայտնել է, որ արարքը կատարել է պահի ազդեցության տակ, առանց խոր մտածելու հետևանքների մասին, քանի որ հարցը վերաբերել է իր առողջական խնդրին, որի վերաբերյալ ընկերուհուն հայտնել է Սուրենը:
Նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալը հայտնել է, որ տուժող Սուրենին ճանաչել է, իմացել է, որ նա նախկինում ընկերություն է արել իր ընկերուհու՝ Մաշայի հետ: Ինքն իմացել է, որ Մաշան ու Սուրենն այլևս ընկերություն չեն անում, Մաշայի հետ խորացրել է ընկերությունը, իրենք որոշել են նշանվել և ամուսնանալ:
2016 թվականի մայիսի 16-ին ինքը հեռախոսով խոսել է Մաշայի հետ՝ քննարկել են իրենց նշանդրեքի հարցերը:
Մաշան ասել է, թե իրեն շատ կարևոր հարց ունի տալու: Նա հարցրել է՝ ճի՞շտ է, որ ինքը սեռական օրգանների հետ կապված խնդիր ունի:
Մաշայի հարցից ինքը, բնականաբար, միանգամից բորբոքվել է, քանի որ իրականում մի ամորձին բացակայում է, ինչի պատճառով ինքը ծանր ապրումներ է ունեցել, չի ցանկացել, որ Մաշան մինչև ամուսնությունն իմանա այդ մասին:
Ինքը պահանջել է, որ Մաշան ասի՝ ումից է իմացել: Մաշան չի ասել: Իրենք վիճել են:
Ամբողջ գիշեր ինքը եղել է լարված ու նյարդայնացած: Չի քնել: Հաջորդ օրը նորից զանգել է Մաշային ու պահանջել է ասել՝ ումից է իմացել: Մաշան չի ասել: Ինքը պայման է դրել՝ եթե նա չասի, իրենք կբաժանվեն:
Դրանից հետո Մաշան ասել է, որ Սուրենից է իմացել…
Մաշան պատմել է, որ փողոցում պատահական տեսել է Սուրենին, նա հարցրել է՝ շարունակո՞ւմ է Ռազմիկի հետ ընկերություն անել: Մաշան ասել է, որ պատրաստվում է նշանվել և ամուսնանալ Ռազմիկի հետ:
Սուրենը քմծիծաղ է տվել ու ասել է. «Էդ մի ձվանու հետ ի՞նչ գործ ունես…»:
Ինքը Մաշայի ասածից հետո ծայրահեղ բորբոքված վիճակում նստել է մեքենա, արագ գնացել է Սուրենի տան մոտ, որ նրան տեսնի, բայց չի տեսել:
Հետդարձին խաչմերուկում պատահական տեսել է նրան, չի կարողացել իրեն տիրապետել: Մեքենայի բեռնախցիկից վերցրել է ատրճանակը ու որոշել է Սուրենին պատժել՝ ցանկացել է կրակել նրա ամորձիներին, որ նա էլ նույն խնդիրն ունենա, ապրի առանց ամորձիների…
Զենքը ձեռքին մոտեցել է Սուրենին, երկու-երեք մետր հեռավորությունից զենքը պահել է նրա ամորձիների ուղղությամբ ու ասել է. «Հեսա կտեսնես՝ մի ձվանին ով ա»:
Կրակել է, կրակոցը դիպել է Սուրենի ոտքին: Նա ընկել է գետնին: Ինքը մի անգամ էլ է զենքն ուղղել Սուրենի ամորձիների շրջանին ու կրակել է: Սուրենը ցավից գոռացել է՝ բռնելով որովայնի ներքևի հատվածը:
Ինքը մտածել է, թե նպատակակետին է դիպել, այլևս չի կրակել, նստել է մեքենա ու հեռացել է: Հեռանալուց առաջ նկատել է, որ մարդիկ են հավաքվում, իմացել է, որ Սուրենին հիվանդանոց կհասցնեն:
Ռազմիկը նշել է, որ չի ցանկացել սպանել Սուրենին, եթե այդպիսի նպատակ ունենար, նշան կբռներ նրա գլխին կամ սրտին՝ կրակել է բավական մոտ տարածությունից, ոչ մի խանգարող բան չկար, որ սպաներ: Բայց ինքը ցանկացել է, որ նա չմահանա, այլ վնասված օրգանով ապրի: Հետո իմացել է, որ Սուրենի ամորձիները կրակոցների հետևանքով չեն վնասվել, նա վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի շրջաններում՝ վնասվել են աղիները…
Տուժողը ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել, նշել է, որ նրա հարազատները հատուցել են իր բուժման ծախսերը:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը վատառողջ է: Բացի այդ՝ հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:
Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44