Հուլիսի 18-ին մի շարք համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այդ թվում՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ուշագրավ է, որ համայնքը չունի գյուղապետարանի շենք, իսկ 2018-ին էլ համայնքի խոշորացման ծրագրի շրջանակներում գյուղը կմիավորվի այլ համայնքի:
Չնայած դրան, համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է գյուղապետի 3 թեկնածու՝ Գևորգ Ավագյան, Պատվական Թադևոսյան, Գյուտ Ղազարյան:
Հավելենք, որ Սաղմոսվանում արտահերթ ընտրություններ են նշանակվել նախկին գյուղապետի՝ Ներսես Ավագյանի մահվան պատճառով:
Վերջինս, ով դաշնակցական է, Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես է աշխատում գյուղապետարանը, ինչպես և ուր են գնում գյուղապետարանի աշխատակիցները, ասաց. «Ոչ մի տեղ չեն գնում, իրենց տուն են գնում»:
Իսկ հարցին էլ, թե ընտրվելու դեպքում որտե՞ղ է գնալու աշխատելու, Գյուտ Ղազարյանն ասաց. «Գյուղապետարան կսարքենք, երևի: Չնայած այլ տարբերակներ էլ կան, մենակ սարքելը չի»:
Դաշնակցական թեկնածուն դատապարտում է գյուղապետարանի շենքի օտարումը: Ըստ որում, շենքը օտարված է ինչ-որ անհատի, որն անգամ գյուղում չի բնակվում:
Ինչպես Tert.am-ին հայտնեց մարզպետարանի Տարածքային կառավարման վարչության պետ Սիրարփի Հովսեփյանը, շենքը օտարել է ոչ թե նախկին գյուղապետը, այլ «շրջկոպը», որի սեփականությունն է եղել:
««Գյուղապետարանի շենք» հասկացություն ընդհանրապես չի եղել: Տարիներ շարունակ այն եղել է նախկին շրջկոպին պատկանող շինությունում, որը հետագայում հենց շրջկոպի կողմից օտարվել է»,-մանրամասնեց մարզպետարանի պաշտոնյան:
Ի պատասխան հարցի, թե նոր գյուղապետը որտե՞ղ է գնալու աշխատանքի, նա ասաց. «Նոր գյուղապետը, ասված է, որ դոմիկ կվարձենք: Բացի այդ, համայնքների խոշորացում է գնում, էդ խնդիրը օրակարգից դուրս կգա մեկ տարուց»։
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե մեկ տարի է մնում, ինչո՞ւ են լրացուցիչ միջոցներ ծախսվում, նոր ընտրություններ անցկացվում, ապա Սիրարփի Հովսեփյանն ասաց, որ որոշողն իրենք չեն, այլ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը:
Եվ, մյուս կողմից, չի կարծում, որ «գյուղը մի տարի պետք է մնա առանց գյուղապետի, ինչ է խոշորացում է լինելու»:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02