Այսօր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են լայն քաղաքական և հանրային կոնսենսուսի հիման վրա ընտրական օրենսգրքի վերափոխման հնարավորությունները և այդ կապակցությամբ միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։ Դե ինչ, արդեն սովորական է դառնում մեր ներքին խնդիրների լուծման համար այս կամ այն պետության դիվանագիտական ներկայացուցչության դիմելը: Այդպես միշտ է եղել, և Լևոն Զուրաբյանի այս հանդիպումը նոնսենս չէ: Հայաստանյան բոլոր կուսակցությունները և անգամ անհատները փորձում են ունենալ այլ պետության հովանավորություն: Ասում են, որ ցանկացած խորհրդարանական ընտրությունից առաջ մեծ երկրների դեսպանություններին քվոտա է տրվում ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչներ ունենալու համար: Հայաստանի խորհրդարանում ներկայացուցչական քվոտա ունեն նաև այլ պետությունների որոշ պետական մարմիններ և անգամ կազմակերպություններ: Այդ իմաստով ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մեր Ազգային ժողովից օնլայն ռեժիմով տեղեկություններ են հաղորդվում ամերիկյան, ռուսական և այլ երկրների հատուկ ծառայություններին: Հայաստանի խորհրդարանում պատգամավոր ունենալը դարձել է շատ հեշտ:
Լևոն Զուրաբյանը Շվեյցարիայի դեսպանի հետ խոսելիս պարզ պատկերացրել է, որ դեսպանը թքած ունի, թե ինչ ընտրական օրենսգիրք մենք կունենանք, և կլինի դրա վերաբերյալ կոնսենսուս, թե ոչ: Ավելին, Լևոն Զուրաբյանն ինքն էլ թքած ունի այդ ամենի վրա: Խնդիրն այլ է: Արդյո՞ք Շվեյցարիան կուզենա մեր ապագա խորհրդարանում խոսափող և տեղեկատու ունենալ: Դժվար թե, քանի որ Շվեյցարիան ՀՀ ԱԺ քվոտան իր հերթին, ամենայն հավանականությամբ, հանձնել է մեր տարածաշրջանում ավելի հզոր խաղացողներին, օրինակ, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Լևոն Զուրաբյանը դրա մասին էլ գիտի: Սակայն, հավանաբար, այսօր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները զբաղված էին, իսկ Շվեյցարիայի դեսպանն ազատ ժամանակ ուներ: Լևոն Զուրաբյանն օգտվեց այդ հանգամանքից, այցելեց նրան և խնդրեց, որ իր մասին հիշեցնի ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներին: Այսքանը:
Կարող է նաև այնպես ստացվել, որ Լևոնին ընդառաջեն և պատգամավոր նշանակեն: Այդ դեպքում կմնան մնացած 100-ը: Հիշեցնենք, որ հայոց խորհրդարանը 2017-ին կունենա 101 պատգամավոր:
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44