«Մեր պաշտոնյաներն իրենց կարգավիճակից բխող գլխավոր առավելությունը համարում են գործուղումները: Դա է պատճառը, որ կառավարության անդամները, պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ ողջ տարին շրջագայում են, իսկ այդ գործուղումների արդյունավետությունը չի երևում: Իհարկե, ամեն մի «կամանդիրովկայից» հետո չինովնիկները լուրջ դեմքով ասուլիս են տալիս ու պատմում, թե որքան կարևոր էր այդ այցը ինչ-որ մի չխմած երկիր, և թե ինչ հերոսական արարքներ են գործել իրենք այնտեղ հանուն երկրի: Բայց այդ ամենից մեր երկրում որևէ էական տեղաշարժ չի լինում, միակ դրական էֆեկտն այդ անձանց բնակարաններում սառնարանների վրա ավելացող հուշանվեր-մագնիսների տեսականու ընդլայնումն է լինում և սելֆիները՝ այդ երկրի տեսարժան վայրերից:
Նոր գումարման խորհրդարանի աշխատանքները դեռ նորմալ չմեկնարկած՝ պատգամավորներն արդեն մի քանի ուղղությամբ գործուղումների են մեկնել, որոնց մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Օրինակ՝ Հայաստանից 8 հոգանոց կազմով պատվիրակություն է մեկնել Ռուսաստանի Դաշնության հեռավոր Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզ՝ հունիսի 5-8-ը մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստին: Մի անհասկանալի կարևոր գործուղում, որին միայն «Ելք» խմբակցությունից մասնակցում է միանգամից երեք հոգի՝ արևմտամետների համարում ունեցող էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյան ու Արարատ Միրզոյանը: Այս հույժ կարևոր նիստին մասնակցում են նաև մյուս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանը, նորաթուխ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն ու Հերմինե Նաղդալյանը: Վերջինս պատվիրակության ղեկավարն է: «Ծառուկյան դաշինքից» մասնակցում են Տիգրան Ուրիխանյանն ու Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը: Հունիսի 13-16-ն էլ Դանիայի Թագավորության Բորնհոլմ քաղաք կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ մասնակցելու ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02