Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում, 3-րդ տարին անընդմեջ, կանցկացվի «Համով-հոտովԵրևան» խորագիրը կրող տոնածիսական ուտեստների փառատոնը: Այն տեղի կունենա հունիսի 10-ին,ժամը 17:00-21:00-ը՝ Թումանյանի անվան այգում, Կիևյան կամրջի հարևանությամբ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, փառատոնի անցկացման առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքումԵրևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը որոշ մանրամասներ են ներկայացրել միջոցառման մասին: Մասնավորապես նշվել է, որ «Համով-հոտով Երևան» փառատոնի նպատակը մեկ հարթակում երևանյան խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար մասնագետներին համախմբելն ու երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին ծանոթանցելն է: Փառատոնի մասնակից տաղավարները կմրցեն «Ամենագեղեցիկ ձևավորվածտաղավար», «Ամենահյուրընկալտաղավար» և «Ամենահամեղտաղավար» հիմնական երեք անվանակարգերում:Առաջին անգամ փառատոնի շրջանակում կորոշվի նաև տարվա երևանյան ուտեստը, որն այս անգամ կընտրվիաղցաններից ու անվանակարգն էլ կկոչվի «Երևանյան աղցան»:
«Փառատոնային, իրադարձային զբոսաշրջությունը մեր ռազմավարական ճյուղերից է, որին մեծ ուշադրություն ենք հատկացնում: «Համով-հոտով Երևան» փառատոնն իր առանձնահատուկ տեղ ունի երևանյան զբոսաշրջային իրադարձությունների ցանկում: Այդ նպատակովՏուրիզմի բաժինը նախապես նաև տեղեկատվություն էտրամադրումզբոսաշրջային ընկերություններին, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտագործել փառատոնի ներուժը: Եվ հաշվի առնելով, որ «Համով-հոտով Երևանը» արդեն իսկ դարձել է սիրված ու սպասված փառատոներից մեկը, ակնկալում ենք, որ այս անգամ զբոսաշրջիկների մեծ հոսք կունենանք»,- նշել է Գևորգ Օրբելյանը:
Կարևորելով հայկական ավանդական խոհանոցի դերն ու նշանակությունը, Սեդրակ Մամուլյանն էլ նշել է. «Սա, թերևս, ամենակարևոր խոհարարական միջոցառումն է, որովհետև տոնածիսական կերակրատեսակները մեր ազգային խոհանոցի ակունքներն են: Դրանք այն կերակրատեսակներն են, որոնք տոնական օրերին դրվում են մեր սեղաններին, լինի դա ժողովրդական, թե եկեղեցական տոն: Այդ պատճառով աշխատել ենք առավելագույնս ներկայացնել նաև տոների ծիսակարգերը»:
Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի ընթացքում կազմակերպիչներին որպես կամավորներ կաջակցեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները, ովքեր տաղավարներում կպատմեն տոնածիսական ուտեստների և տոների մասին:
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02