ԱԺ-ում քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը: Նորաստեղծ հանձնաժողովի անդամներին առաջարկելու են քաղաքական ուժերը, ընտրելու է Ազգային ժողովը: Ենթադրվում է, որ անդամներից միայն մեկին առաջադրելու իրավունք կունենա ընդդիմությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ
– Եթե կոռուպցիայի կանխարգելման ապագա հանձնաժողովում ընդդիմադիրներին առավել խոշոր դերակատարում չի տրվում իշխանավորների նկատմամբ, ինչքանո՞վ արդյունավետ կաշխատի այդ հանձնաժողովը:
– Ես անկեղծ ասեմ` կատեգորիկ դեմ եմ եղել «իրավունքներ` առանց պատասխանատվության», «վերահսկողություն` առանց պատասխանատվության» մոտեցմանը:
– Բայց այս դեպքում ընդդիմադիրներն ավելի շահագրգիռ կլինեն արդյունավետ աշխատելու:
– Մենք ընդառաջ ենք գնում և անպայման կընդունենք այդ դրույթը, և իրենք իրենց ներկայացուցիչը կունենան, բայց մի փոքր ընդունելի տարբերակ չեմ համարում: Պատկերացնո՞ւմ եք` ոչ մի պատասխանատվություն չունենան և ունենան վերահսկողություն: Ես կարծում եմ` դա վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Բայց իրենց ընդհանրապես հեռացնել այդ հանձնաժողովից, ես դրան այդքան կողմնակից չէի, և դա էր պատճառը, որ քննարկումների արդյունքում որոշվեց՝ ընդդիմությունն ունենա իր ներկայացուցիչը:
– Ի՞նչ վտանգավոր հետևանքների մասին եք խոսում:
– Հանիրավի անընդհատ իշխանության դեմ, առանց հիմնավորումների, լուտանքներ, քննադատություններ, և այլն: Եվ պատկերացնո՞ւմ եք, եթե պատասխանատվություն չկրող մարդիկ վերահսկողության գործառույթ ունենան, ինչ խառնաշփոթ կարող է ստեղծվել: Ինձ թվում է, որ այդ կառույցն ընդհանրապես պետք է լինի ապաքաղաքականացված: Եվ պետք է այդ բառի բուն իմաստին հասնենք, ի վերջո: Նման մարմինները պետք է լինեն ապաքաղաքական:
– Բայց եթե քաղաքական մեծամասնությունն է առաջադրելու և ընտրելու հանձնաժողովի անդամներին, դա մի՞թե հնարավոր է:
– Դրա համար այդ մեխանիզմն այնպես պետք է ընտրենք, որ քաղաքական կախվածություն չլինի: Մենք եթե հասնենք դրան, կկարողանանք արդյունավետություն ունենալ: Եվ եթե ընդդիմության ներկայացուցիչ լինի հանձնաժողովում, դա բավականին զգոն կպահի, եթե նման մտավախություն կա: Բայց այդ կառույցը չի ստեղծվում, որ ծածկելու կամ քողարկելու ֆունկցիա կատարի, այլ ընդհակառակը` բացահայտելու ֆունկցիա պետք է կատարի: Համենայն դեպս, այսպիսի կառույց մենք մինչ օրս չեն ունեցել: Կաշխատենք, կտեսնենք, ինձ թվում է՝ եթե արդյունավետությունից գոհ չլինենք, նորից կանդրադառնանք դրան:
– Ուժերի ներկայիս դասավորվածության դեպքում այդ մեկ ընդդիմադիրը կլինի «Ծառուկյան» դաշինքի՞ց:
– Չգիտեմ, դա քննարկման արդյունքում կլինի, մենք որևէ խնդիր չունենք:
– Ձեր կոալիցիոն գործընկերը` ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը, հայտարարեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ազդարարման համակարգի ներդրումը «գործ տալ է», և կոչ արեց՝ «բոլորը բոլորի դեմ գործ տան»: Ի՞նչ եք կարծում` այդ դրույթն իսկապե՞ս գործ տալու դրույթ է:
– Դա ես ընդունում եմ՝ որպես անձնական կարծիք, և ոչ թե՝ Դաշնակցության դիրքորոշում: Կարծում եմ` այդ տերմիններից պետք է մի քիչ զգույշ լինեն, առավել ևս, երբ դա Ազգային ժողովի ամբիոնն է, և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան նման տիպի տերմինոլոգիայից: Հաճախակի ենք նման ժարգոնային բառապաշարի մենք ականատես լինում, որին ես շատ դեմ եմ:
Իսկ ինչ վերաբերում է նման որակումներ տալուն, ես չեմ կարծում, համենայն դեպս, հանձնաժողովի ստեղծման նպատակն այն է, որ նման արատավոր երևույթները, որոնք արդեն իսկ առերևույթ տեսել ենք, դրանց կանխարգելիչ մեթոդներ ձեռնարկելու համար պետք է հանրությանը և ընդհանրապես բոլորին կոչ անենք, որ այդ որակումներից չկաշկանդվեն, որովհետև դա անում են այս պետության և երկրի կայացման համար, և ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, երբ ցանկանում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Գերմանիայում, երբ մի ծխախոտ ես գցում ներքև, նրա քաղաքացին քեզ ստիպում է, որպեսզի դու վերցնես այդ աղբը, որ գցել ես գետնին:
Հակառակ դեպքում՝ չի հեռանում կողքիցդ, մինչև չվերցնես, կամ էլ զանգահարում է Ոստիկանություն: Կամ մեքենայի պատուհանից որևէ աղբ գցելու դեպքում ընդամենը 3 րոպե հետո քեզ Ոստիկանությունը կանգնացնում է, որովհետև հետևի մեքենան արդեն ահազանգել է: Մենք միշտ դրական ենք համարում դա, և այդ պատճառով է, որ իդեալական մաքուր քաղաքներ ունեն: Դա պարզապես մեկ օրինակ է: Մենք պետք է կարողանանք հոգեբանություն փոխել: Այդ «փոխել» բառը տարածված է, բայց պետք է կարողանանք նման առիթներ չտալ, որ ինչ-որ մեկին անհարմար վիճակի մեջ չդնենք, որովհետև անհարմար վիճակ է, որ պետք է հաղորդի այդ մասին: Պետք է կարողանանք այդ արատավոր երևույթներից ազատվել:
Ինձ թվում է, որ կգա ժամանակ, բայց նաև պետք է կանխարգելիչ մեթոդներ լինեն, բայց մեր հոգեբանությունը փոխելու համար պետք է ստիպողական քայլեր լինեն: Ինձ թվում է, որ այս օրենքը կնպաստի դրան, որ մենք արդեն զգոն լինենք, իմանանք, որ այդ արատավոր երևույթն ազդում է մեր զարգացմանը` բնության աղտոտման օրինակներից սկսած՝ մինչև կաշառակերություն, պաշտոնական դիրքի չարաշահում:
Դրան հասնելու համար միանգամից ոչինչ չի լինում, դրան հասնելու համար հոգեբանություն է պետք փոխել, և ինձ թվում է՝ դա բավականին լուրջ աշխատանք է, որի արդյունքները մենք աստիճանաբար կտեսնենք: Մոսկվան միանգամից չի կառուցվել:
168.am
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02