Իլամական ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չկա, սակայն պետք է միշտ զգոն լինենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ՝ անդրադառնալով հարևան Իրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններին:
«Սա հերթական ազդակն է, որ որևէ երկիր ահաբեկչությունից չի կարող խուսափել»,-ասաց նա:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով էլ՝ Հայաստանը որպես կայացած պետություն պետք է զգուշանա նման վտանգից:
Ըստ նրա՝ պետք է խստացվի հսկողությունը հայ-իրանական սահմանին, որպեսզի Իրանից Հայաստան նման ահաբեկիչներ չներթափանցեն:
Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետհեղափոխական շրջանում նման ահաբեկություն տեղի չէր ունեցել: Նա համոզմունք հայտնեց, որ Իրանը կկարողանա հաղթահարել ստեղծված ճգնաժամը և կուժեղացնի երկրի անվտանգությունը:
Հարցին, թե ինչու՞ հենց Իրանը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. « Իրանը հանդիսանում է Իսլամական պետության առաջին գաղափարական թիրախներից մեկը և որպես իսլամի հակոտնյա ուղղություններ դավանող երկու տարբեր խմբավորում և պոտթւոյւն նրանք միշտ էլ հակասություններ են ունեցել միմյանց հետ»: Փորձագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ ահաբեկիչները թիրախավորել էին Իրանի պետությունը, ոչ թե երկիրը, քանի որ թիրախում երկրի խորհրդանիշները համարվող կառույցներն էին, հակառակ դեպքում ահաբեկչություններն ավելի մարդաշատ վայրերում կարվեին»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս ահաբեկչությունը հերքեց այն կարծիքը, թե իբր Իսլամական պետության առաջին հովանավորներից է Իրանը: Այդպիսով ԻՊ-ը փորձում է ցույց տալ, թե իբր ինքնուրույն է գործում: Պետրոսյանի խոսքով՝ այս ահաբեկչությունները ձեռնտու էին Թուրքիային և Իսրայելին:
Ըստ նրա՝ Իրանի պատասխանը շուտ չի լինի. «Իրանը սառը դատեց իրավիճակը և ես կարծում եմ, որ մենք միանգամից պատասխանի ականատես չենք լինի: Համոզված եմ, որ Իրանը լուրջ գործողություններ կնախապատրաստի ԻՊ-ի դեմ Սիրայում կամ Իրաքում»,-եզրափակեց նա:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
12:05 21.10.26
10:34 21.10.26
14:04 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02