ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը համաձայն չէ խորհրդարանում հնչած այն կարծիքների հետ, որ համայնքների խոշորացումն անարդյունավետ է:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Արագածի տարածաշրջանի 11 եզդիաբնակ գյուղ միավորվել են մեկ համայնքի մեջ, ինչը միայն դրական ազդեցություն է ունենալու:
«Այսպես մենք կունենանք համայնքի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր: Ես չգիտեմ՝ սա ինչպես կաշխատի, բայց նախագծի այն տրամաբանությունը, որը ներկայացվել է մեզ, ողջունելի եմ համարում: Ցավոք սրտի, մենք որոշակի առումով աշխատատեղերի կորուստ ենք ունենալու, բայց մի քանի հոգու աշխատատեղերն ապահովելու համար կկորցնենք գյուղեր, որտեղ անմխիթար ճանապարհներ են, կամ կան դպրոցներ, որտեղ 15 ուսուցիչ կա և 3 աշակերտ, անթույլատրելի է, այստեղ տրամաբանություն չկա», - ընդգծեց նա:
Պատգամավորը չհամաձայնեց այն պնդման հետ, որ գյուղերում դպրոցների օպտիմալացման հարցը դժվարանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհների անհարմարության պատճառով աշակերտները չեն կարող մի գյուղից մի գյուղ տեղափոխվել:
«Ես կարող եմ լուծման տարբերակներ առաջարկել: Եթե դպրոցում չպահեն գլխավոր հաշվապահ, դռնապահ և այլն, ընդամենը մեկ հաստիքի ամսական գումար տրամադրեն՝ վարկերով գումար տան որևէ սպրիտերի, որ գնա գյուղերում պտտվի աշակերտներին հավաքի, շատ ավելի արդյունավետ կլինի: Դուք տեսել եք, որ այդ գյուղերում 6 աշակերտ կա 5-8-րդ դասարանների, և ի՞նչ է անում ուսուցիչը. 5 րոպե մեկին է տրամադրում, 10 րոպե՝ մեկին և այդպես շարունակ: Սա նորմա՞լ է: Մատաղ սերնդի դաստիարակության մասին մտածո՞ւմ ենք», - ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ երբ դպրոցների օպտիմալացման մասին նախագիծ լինի, այդ ժամանակ առաջարկություններով հանդես կգա:
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02