ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն:
ԱԻՆ-ից մանրամասնում են, որ վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ բեռամբարձությամբ, 0.71 մ/վ անվանական արագությամբ և 9 հարկային կանգառով: Վերելակը 04.09.2006թ. գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում« «Նարեկ» համատիրության կազմում՝ ԱՎՕ 6/2-0083, հերթական ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է անցած տարվա դեկտեմբերին և ստացել է դրական եզրակցություն:
Ժամանելով դեպքի վայր՝ հանձնաժողովը պարզել է, վերելակը հոսանքազրկված է, իսկ խցիկը գտնվում է 8-րդ և 9-րդ հարկերի արանքում: Բոլոր հարկերում հորանի դռները փակ են եղել, իսկ վերելակի խցիկի դռները՝ կիսափակ վիճակում արգելափակված:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հանձնաժողովը հիմնվելով ականատեսներ Ն.Մխիթարյանի, Վ. Մխիթարյանի և Վ. Արզումանյանի բացատրությունների վրա պարզել է, որ մայիսի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում Վ. Արզումանյանը, Լուսինե Զաքարյանը և Նունե Մխիթարյանը մտնում են Աղայան 74/1 շենք հասցեում գտնվող մարդատար վերելակը և սեղմում 3-րդ հարկի կոճակը:
Վերելակը կանգնում է 3-րդ հարկում, Ն. Մխիթարյանը դուրս է գալիս վերելակից և նկատում, որ վերելակը հորանի և խցիկի բաց դռներով սկսում է շարժվել վերև: Լուսինե Զաքարյանը, տեսնելով, որ վերելակը շարժվում է բաց դռներով, փորձում է դուրս գալ վերելակից, ինչի հետևանքով, կորցնելով հավասարակշռությունը, խցիկի հատակի ու հորանի դռների շեմի միջև առաջացացած բացվածքով ընկնում է հորանը:
Վերելակը շարունակում է ընթացքը մինչև 6-րդ և 7-րդ հարկերի արանքը, որտեղ և Վ. Արզումանյանը, տեսնելով, որ խցիկի դռները սկսում են փակվել, ոտքերով պահում է դռները և օգնություն կանչում:
Հարևանները, լսելով վերելակից եկող օգնության կանչերը, Վ. Մխիթարյանի օգնությամբ վերելակից դուրս են բերում Վ. Արզումանյանին, ապա իմանալով, որ Լուսինեն խցիկից ընկել է հորանը« իջնում են 1-ին հարկ և հորանի գետնախորշից հանում Լուսինեին, որին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:
«Արտադրական դժբախտ դեպքի պատճառ է հանդիսացել վերելակի բաց դռներով շարժվելը` դռների փակման էլեկտրական շղթայի չգործելու հետևանքով»,-եզրակացրել են հանձնաժողովի մասնագետները:
ԱԻՆ-ից մանրամասնում են, որ համաձայն «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.02.2006թ. N 692-Ն որոշման պահանջների թիվ 307 կետի՝ «Հորանի և խցիկի դռների փակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան», եթե հորանի և խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում, և ըստ թիվ 310 կետի՝ «Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում»:
Տուժող Լ. Զաքարյանն ինքնուրույն փորձել է դուրս գալ շարժվող, վերև ընթացող, վերելակի խցիկից, այսինքն, ինքնաէվակուացման հետևանքով էլ ընկել է հորանը:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02