Վերջին 6 տարիներին կենդանիների թիվը գնացել է նվազման և դա լավ է: Երբևիցե չի կարելի կենդանաբանական այգու աշխատանքի չափորոշիչ դարձնել կենդանիների քանակը և տեսակների բազմությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի վերջին հրապարակումներին:
«Կենդանիների քանակով կենդանաբանական այգու աշխատանքի գնահատումը շատ սխալ և հին մոտեցում է: Պետք է չափորոշիչ դառնա, թե ինչպես են պահվում կենդանիները, ինչ ձևով են ցուցադրվում և ինչ պայմաններ են ստեղծված կենդանիների համար»,- նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական տվյալներով՝ 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ 2016 թ.-ին Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 143 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854:
Ռուբեն Խաչատրյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարումից՝ 2011 թ. ի վեր կենդանաբանական այգու ոչ մի գիշատիչ կենդանի չի վաճառվել:
«Դա վերաբերում է այն կենդանիներին, որոնք ժամանակին ներառվել են ընդհանուր կենդանիների հետ: Դրանք բթվող, կերակրվող կենդանիներն են եղել՝ ճագարները, ծովախոզուկները, մկները, որոնք մեր ներքին սպառման համար են: Այդ տվյալները խառնված ներկայացվել են արդեն ցուցադրվող կենդանիների հետ և մատուցվել է վիճակագրական ծառայությանը, որը մեկ թվով ուղղակի դրել է, որ 2010 թ. 2800 կենդանի է եղել»,- ասաց նա:
Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 2010 թ.-ին կենդանաբանական այգին ունեցել է ցուցադրվող 1200 կենդանի, 124 տեսակ: Բացի դրանից՝ 2010 թ. կենդանիների ընդհանուր կոլեկցիան եղել է շատ ծերացած և հիվանդ: Կենդանաբանական այգու տնօրենը կենդանիների քանակի նվազման մեկ այլ պատճառ էլ է նշում.
«Պարզվեց, որ տարիների ընթացքում, մասնավորապես՝ ձկնատեսակները, սողունները, ինչ-ինչ պատճառներով անկել են 2010 թ. և դրանից առաջ, բայց դուրս չեն գրվել, քանի որ քանակի և բյուջեի համեմատությամբ խնդիր են ունեցել: Այսօր այդ խնդիրը չկա: Երբեք կենդանիների քանակը չի կարող կախված լինել բյուջեի չափից, և դրա համար այժմ առավելապես ճշտված տվյալներ են տրվում»,- հայտնեց Խաչատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կենդանաբանական այգում այժմ վերակառուցման աշխատանքներ են ընթանում և այն գործում է կիսով չափ: Կենդանաբանական այգու ընդհանուր տարածքը շուրջ 40 հա է, բայց այժմ զբաղեցված է շուրջ 16 հա: Քաղաքապետարանի ներդրումների շնորհիվ իրականացվող աշխատանքներից հետո այգին կմեծանա ևս 10 տոկոսով՝ դառնալով 20 հա:
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին, որից հետո հանրությանը կներկայացվի առյուծների ազատավանդակը և Կարանտին կենտրոնը, ինչպես նաև արջերի և գայլերի ընդհանուր ազատավանդակ, որը առաջին փորձն է:
Հարցին, թե բողոքներ չե՞ն լինում հաճախորդների կողմից, որ այգու մեծ մասը չի գործում, Խաչատրյանը պատասխանեց. «Ձայնարկիչ է անընդհատ միացված է և տոմսարկղի երկու կողքին երեք լեզուներով գրված է, թե ինչու է փակ, բայց նորից բողոքներ լինում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44