Սյունիքի մարզի Տաթև համայնքում հունիսի 10-ին գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամից, փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի ու Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000 մարդ:
««Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է», - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:
Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին Վայոց Ձորի ու Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:
«2008թ. սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահական Զարգացման» ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ.-ից՝ նաև Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համայնքային արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում կարևորում ենք «Ոչխարների Խուզում» փառատոնի կազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը», - նշել է «Անասնապահական Զարգացման» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունանը:
«Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ․-ին՝ Տաթևի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
16:05 19.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
15:03 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44