Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հորդորել է վերջ դնել մանուկների աշխատանքին հակամարտությունների և տարերային աղետների գոտիներում: Այս թեմային է նվիրված Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է հունիսի 12-ին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այսօր մենք ձգտում ենք ուշադրություն հրավիրել հակամարտությունների և տարերային աղետների գոտիներում հայտնված և առանձնակի վտանգի ենթարկվող երեխաների ճակատագրի վրա, ինչը կապված է երեխաների աշխատանքի հետ»,-հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
ԱՄԿ-ի տվյալներով՝ հակամարտությունների գոտիներում ապրում է 1,5 մլրդ մարդ և տարեկան մոտավորապես 200 միլիոն մարդ տուժում է տարերային աղետներից. նրանց մեկ երրորդը կազմում են երեխաները: 168 մլն աշխատող երեխաների կեսն զբաղված է վտանգավոր աշխատանքներով: Ինչպես ընդգծել է Ռայդերը, հակամարտությունների և աղետների շրջաններում տներն ու դպրոցները հաճախ են ավերվում, շատ ընտանիքներ կորցնում են ապրուստ վաստակելու հնարավորությունը: Ընտանեկան աջակցության և սոցիալական պաշտպանության բացակայությունը «մեծացնում է աշխատանքներում երեխաների ներքաշման վտանգը»:
Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ ԱՄԿ-ն անցկացրել է 2002 թվականին, և այդ ժամանակվանից այն նշվում է հունիսի 12-ին: Դրա նպատակն է՝ ուշադրություն հրավիրել երեխաների աշխատանքի և դրա վերացման նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու խնդրի վրա։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
13:14 21.10.26
13:04 21.10.26
12:48 21.10.26
12:05 21.10.26
11:08 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02