Թուրք սյունակագիր, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական Bianet.org կայքում ներկայացրել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա շրջանի՝ հայ ժողովրդի համար ունեցած նշանակության մասին։
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիյի կողմից Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրման գործողության հետ կապված աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Ռաքքան թուրք լրագրողն այս անգամ ներկայացրել է այլ տեսանկյունից։
«100 տարի առաջ էլ էին շատերի աչքերն ուղղված Ռաքքային, բայց այդ դեպքում նրա համար, որովհետև դա հայերի աքսորավայրն էր...», - գրում է Քորուջուն։
Թուրք լրագրողը շեշտում է, որ Եփրատ գետի աջ ափին գտնվող Ռաքքան կարևոր դիրք ունի և գտնվում է դեպի սիրիական մեծ քաղաքներ տանող ճանապարհի կենտրոնը։
«Այս առանձնահատկությունը Ռաքքան դարձրեց ԻՊ-ի թիրախը 2014թ.-ին։ Միևնույն ժամանակ այդ նույն հանգամանքը 100 տարի առաջ այս նույն տարածքը դարձրեց հայերի աքսորավայր», - նշում է թուրք սյունակագիրն ու ավելացնում, որ Ռաքքա են բերվել հայեր ոչ միայն 1915-ին, այլև ավելի վաղ՝ 1895թ.-ին, ընդորում՝ արդեն բռնի մահմեդականացված հայերի խմբեր։
Հայերի աքսորի ու կոտորածների, «Եփրատի՝ արյունից կարմրած ջրերի» ու գետի վրա լողացող հայերի դիաերի մասին իր հոդվածում Սերդար Քորուջուն հղում է տալիս Գերմանիայում Հալեպի հյուպատոսության արխիվներին, որոնք վկայում են դիտավորյալ և միտված ցեղասպանական գործողությունների մասին։
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02