Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, change.org-ի կայքում տեղադրված պահանջագրում նշվում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը վարում է մեկուսացման քաղաքականություն:
«Նավթով հարուստ Ադրբեջանը նշանակալի ջանքեր և գումարներ է ներդնում այս տարածք օտարերկրյա առաջնորդների, պաշտոնյաների, լրագրողների և կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն արգելելու համար: Ադբեջանի պնդմամբ Եվրոպական միությունը ևս մուտք չունի դեպի Լեռնային Ղարաբաղ: Անցած 20 տարիների ընթացքում որևէ ԵՄ պաշտոնյա չի այցելել այնտեղ, իսկ բնակչությանը ԵՄ-ի կողմից որևէ օժանդակություն չի ցուցաբերվել»,- նշվում է պահանջագրում:
Շեշտվում է նաև, որ այս համատեքստում ԼՂ մեկուսացումը բացառիկ է, քանի որ ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերում աշխարհի 150 երկրների, այդ թվում՝ չճանաչված պետությունների Աբխազիային, Մերձդնեստրին և Հյուսիսային Կիպրոսին՝ անկախ նրանց կարգավիճակից: Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես «ներգրավում առանց ճանաչման»:
Պահանջագրում կոչ է արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: «Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն պետք է ներկա լինի և աջակցի խաղաղությանը՝ թույլ չտալով հակամարտության սրում իր դարպասների մոտ»,- ասված է պահանջագրում:
Պահանջագիրը change.org-ում նախաձեռնել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը: Այն արդեն իսկ ստորագրել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Պահանջագիրը դեռևս ստորագրել է 552 օգտատեր:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02