Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը կողմ է ՀՀ պետական օրհներգի փոփոխության գաղափարին: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ հարցը վաղուց է քննարկվում, սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչու այժմ թեմայի քննարկումը կրկին սաստկացավ:
«Սովորաբար այս թեման վերածնվում է ինչ-որ բաներից մեր ուշադրությունը շեղելու համար: Բայց, որ պետք է փոխվի, միանշանակ է, քանի որ հիմնը որևէ կապ չունի մեր ժամանակների հետ: Հասկանալի է՝ Առաջին հանրապետություն է, բայց հիմա բացարձակ այլ իրավիճակ է: Հետո՝ հիմնի մինորային և մաժորային հարցեր կան, որ պետք է կարգավորվեն: Ոչ միայն հիմնը, այլ նաև գերբը կարիք ունի փոփոխության, թեպետ հիմա չեմ կարող ասել, որ պետական խորհրդանիշներն են հիմքը, որ մեր առյուծի բերանը փակ է, կամ` որ մեր հիմնում արցունքով լվացված դրոշ է, որ մենք այսքան թույլ ենք»,- ասաց նա:
Թուխիկյանը դժվարացավ ասել՝ Շառլ Ազնավուրի հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ լինելու համար հարմա՞ր է, թե՝ ոչ: Նրա գնահատմամբ՝ այն, ինչ վերաբերում է պետական խորհրդանիշներին, պետք է հասարակական լայն քննարկման դրվի մինչ որոշում կայացնելը. «Իրոք, չգիտեմ, քանի որ դրանք պետք է քննարկվեն, տարբերակներ ու կարծիքներ լսենք: Միշտ էլ բանավեճի մեջ է լսվում է լավագույն տարբերակը»,- շարունակեց Թուխիկյանը:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ ՀՀ պետական օրհներգում մահի և արյան մասին շեշտադրումները շատ են, մեր հիմնում պետք է արտացոլվեն մեր պատմության հաղթանակնե՞րը, Թուխիկյանն արձագանքեց. «Անպայման, քանի որ մեր հաղթանակներն ակնառու են՝ թե՛ Առաջին հանրապետության ժամանակ, թե՛ Արցախյան մեր հաղթանակը: Այո՛, այդ ուժը պետք է լինի, սակայն հարց է՝ այդ ուժն ունե՞նք այսօր, գուցե չունենք ու մեր հիմնը ու զինանշանը մեր ներկա հոգեվիճակին շատ հարմար են»:
Միաժամանակ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը շեշտեց, թե ինքը չի կարծում, որ օրհներգի բառերը կամ գերբի առյուծներն են, որ մեր պետությունը նման վիճակի են հասցրել: Նա առաջնային է համարում, որ «յուրաքանչյուրն իր ուղեղում փոփոխություն անի»:
«Նկատենք, որ, օրինակ, ՌԴ օրհներգում ասվում է «священная наша держава», բայց երբ նայում են իրենց հասարակության վիճակին, հասկանում են, որ իրենց օրհներգն էլ համապատասխան չէ, իրականության մեջ կան անհամապատասխանություններ: Պետք է հիմնը այնպիսին լինի, որ իրատեսական, կյանքային լինի, սակայն գերնպատակը պետք է լինի հումանիզմի կայացումն ու զարգացումը, մտավոր, հոգևոր պետություն դառնալու նախադրյալը, որի հնարավորությունը ՀՀ-ն ունի: Այսօր Հայաստանում անհատները խոսում են տիեզերական պետություն ստեղծելու մասին: Հիմա գուցե ինչ-որ մեկի համար սա քոսոտ երկիր է, ինչպես ԳԱԱ նախագահն ասաց, ինչ-որ մեկի համար տիեզերական մեծ պոտենցիալ ունեցող է: Կամ էլ, գուցե, մենք հենց այդ քոսոտ առյուծն էլ պիտի ունենանք»,- եզրափակեց Նարինե Թուխիկյանը
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02