Sputnik.- Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները տեսակապի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում Ղարաբաղի իրավիճակը խաղաղ գործընթաց բերելու իրենց տեսլականն են առաջարկել
Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի Ղարաբաղի հետ և ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։
Նա նշեց, որ հայկական բանակը դաս տվեց, որը փոփոխությունների սկիզբ դրեց, արդյունքում հնարավոր դարձավ Վիեննայում արբանյակային հետաքննություն անցկացնելու և մոնիտորինգի մեխանիզմներ մշակելու վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերել, ինչին Բաքուն 22 տարի չէր համաձայնում։
«Կառուցողական քայլ կլինի, եթե Ադրբեջանն առաջինը ճանաչի ԼՂՀ-ն և Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի», — ասաց Պողոսյանը։
Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Տոֆիկ Աբասովն իր հերթին նշեց, որ երկխոսության համար գլխավոր պայմանը կլինի գրավյալ տարածքների ազատումը։
«Հայկական կողմը երեք անգամ շատ տարածք է գրավել և չի ցանկանում ազատել», — ասաց նա։
Ընդ որում` Աբասովը նշեց, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։
Կողմերը համաձայնվեցին հստակեցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգը։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման,հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02