Վաղը՝ հունիսի 19-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի մանկահասակ երեխային վրաերթի ենթարկած և անզգուշությամբ նրան մահ պատճառած Արման Բադալյանի գործով դատավարությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Սամսոնի Բադալյանը 2016թ. մայիսի 07-ին ժամը 12:10-ի սահմաններում, իրեն ամրակցված «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղում շահագործվող միկրոավտոբուսով, մոտ 10-12 ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի կողմից Նորագավիթ 1-ին փողոցով դեպի Արտաշատի խճուղու ուղղությամբ, շուրջ 30 կմ/ժ արագությամբ, չհասած Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկին` նկատել է հանդիպակաց ուղեմասի մայթի տարածքում կանգնած մի կնոջ և երեխաների, որից հետո միկրոավտոբուսի արագությունն իջեցրել է մինչև 10 կմ/ժ և շարունակել է երթևեկությունը նույն ուղղությամբ, որի ընթացքում տեսել է մայթի տարածքից դեպի երթևեկելի մասի ուղղությամբ ուղիղ անկյան տակ, արագ վազքով շարժվող մանկահասակ Վ.Մարգարյանին: Ըստ մեղադրանքի՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` վարորդը ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել միկրոավտոբուսի ընթացքը, որի արդյունքում վրաերթի և վրաանցման է ենթարկել մանկահասակ Վ.Մարգարյանին` անզգուշությամբ պատճառել նրան մահ:
Վաղը՝ հունիսի 19-ին Ալավերդու ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Հրաչիկ Գևորգի Ավետիսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 09-ի սահմաններում, համագյուղացի Քիշմիշ Բարսեղյանին պատկանող 100.000 ՀՀ դրամ արժողության «Կովկասյան հովվաշուն» ցեղատեսակի շանը սպանելու համար:
Հրաչիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն տալու խափանման միջոցը:
Նշենք, որ նույն՝ Ալավերդու ընդհանուր իրավասության դատարանում օրերս վարույթ է ընդունվել չորս տարեկան Ռոբերտ Դալլաքյան մահվան փաստով հարուցված քրեական գործը: Դատաքննության օր դեռ նշանակված չէ:
Ըստ մեղադրանքի՝Գայանե Ժիլբերտի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում որպես դաստիարակ, 2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում, անուշադրության է մատնել մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանին, ինչի արդյունքում առանց հսկողության թողնված երեխան դուրս է եկել հաստատության շենքից, ապա տարածքից և գնացել դեպի Դեբեդ գետը: Նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանի դին հայտնաբերվել է հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Tert.am
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44