«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ, որտեղ նշված է, որ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ անունով սննդի սպասարկման կետ բացելու և համբուրգերներ պատրաստելու իրավունքը պատկանում է իրենց:
«Վալլետտա» ընկերությունը Հանձնաժողովին խնդրել է արգելել վերոնշյալ ընկերության կողմից «BURGER KING» անվանման օգտագործումը՝ այն համարելով անբարեխիղճ մրցակցություն: Վերոնշյալ բողոքի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում կատարվել է համակողմանի ուսումնասիրություն:
«Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմ» ընկերության արդարացի չէ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճանապարհով «Վալլետտա»-ն փորձում է սահմանափակել եւ մուտքի խոչընդոտներ ստեղծել «Բուրգեր Արմ» ընկերության գործունեության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բուրգեր Արմ» ընկերության կողմից շահագործվող «BURGER KING»-ը գործում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում և զբաղվում է արագ սննդի պատրաստմամբ և իրացմամբ: Ընկերության գործունեության ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ այն հանդիսանում է ամերիկյան «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության հայաստանյան բացառիկ ներկայացուցիչը, որը Հայաստանում գործում է ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա:
Ի պատասխան իրենց դեմ ուղղված բողոքի, ընկերությունը Հանձնաժողովին պարզաբանել է.
«Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերությունը արագ սննդի բնագավառում ամբողջ աշխարհում ֆրանչայզինգի միջոցով ռեստորանային ծառայություններ մատուցող և սննդամթերք առաջարկող առաջատար ընկերություններից է, որը հանդես է գալիս «BURGER KING» ապրանքային նշանի ներքո, և սպառողներն ամբողջ աշխարհում երկար ժամանակ արդեն ճանաչում են այս բրենդը, որն առաջին անգամ օգտագործվել է 1954թ. և գրանցված է աշխարհի ավելի քան 125 երկրում»:
Պատասխանի մեջ նշված է նաև, որ ամերիկյան հայտնի ընկերությունը այդ անվանմամբ գործունեություն իրականացնելու բացառիկ իրավունքը բոլոր փաստաթղթերով փոխանցել է իրենց: «Բուրգեր Արմ» ընկերության կարծիքով, բողոքող կողմն ինքն է փորձում օգտագործել սպառողին արդեն հայտնի բրենդի անվանումն ու վնաս պատճառել իրական իրավատիրոջը: «Վալլետտան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ ունի երկու գործող սննդի կետ՝ «BURGER KING» անվանմամբ:
Սակայն ՏՄՊՊՀ-ի մասնագետների կողմից կատարված դիտանցումներով պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում գործում է այլ տնտեսավարողի պատկանող միայն մեկ կրպակ, որը «Վալլետտայի» հետ կնքած պայմանագրի հիման վրա օգտագործում է «BURGER KING» նշանը: Իսկ բողոքող կողմ հանդիսացող «Վալլետտան» նման անվանմամբ սննդի սպասարկման կետ երբևիցե չի շահագործել:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02