ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Առանձնացնելով մի շարք ոլորտներում համագործակցային հաջողությունները, Դ. Լոքյանը նշել է, որ այսօր Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում դիտարկվում են թույլ տարածքների զարգացման լիտվական հայեցակարգերը: Այս համատեքստում նախարարն ընգծել է երկու երկրների միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության ձևավորումը, որի նախադրյալներն արդեն առկա են, ընթացքի մեջ են համապատասխան փոխայցելությունների կազմակերպման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի միջև պատմական հարաբերությունները, և ի դեմս նախարար Դ. Լոքյանի, հաջողություն է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը հետագա աշխատանքում: Դեսպան Պետրիկասն իր խոսքում նույնպես վերահաստատել է երկու երկրների միջև փոխգործակցության ներուժի բացահայտման ու զարգացման անհրաժեշտությունը, ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02