ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սարգիս Սահակյանը, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում գտնվելով Երևան քաղաքի Սարի թաղի Գլինկայի փողոցում, նկատել է, որ իրեն տեսանկարահանում է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «1in.am» լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանը: Այդ պատճառով մոտեցել և վերջինիս ձեռքից խլել է «Sony» ապրանքանիշի` «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկն իր մոնոպոդ սարքով (շտատիվ): Սարգիս Սահակյանը գետնին հարվածելով կոտրել է «1in.am»-ին պատկանող 920.000 ՀՀ դրամ արժողությամբ տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը` հիշյալ կայքին պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս:
Վերը նշված հանցավոր արարքների` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրա գույքը դիտավորությամբ վնասելու և այդ կերպ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեղադրյալ Սարգիս Սահակյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02