Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Այսօր բազմաթիվ ծանուցումներից հետո դատարան է ներկայացել եւ ցուցմունք տվել գործով առանցքային տուժող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Վերջինս նախապես մինչ նիստին ներկայանալը գրություն էր ուղարկել դատարանին՝ պահանջելով իր մասնակցությամբ նիստին բացառել լրագրողների ներկայությունը, տեսանկարահանում, լուսանկարահանում եւ ձայնագրառում չիրականացնել: Դատավոր Արշակ Վարդանյանը մասամբ է բավարարել Ուրիխանյանի «պահանջը». նա չի թույլատրել լրագրողներին տեսանկարահանել եւ լուսանկարահանել Ուրիխանյանի հարցաքննությունը:
Մեր զրույցում ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Ուրիխանյանը դատարանում ցուցմունք է տվել, որ հանդիպել է Անի Հովհաննիսյանի հետ, զրուցել: Ուրիխանյանը հանդիպման ընթացքում ասել է, որ իր վերաբերյալ վատ հոդվածներ չտպագրվեն, ի պատասխան էլ Անի Հովհաննիսյանը խոսել է համագործակցության մասին, ինչից պատգամավորը ենթադրել է, որ Անին իրենից գումար է պահանջում: Ըստ այդմ՝ իր կասկածները հաստատելու համար նա Անիի հետ հանդիպման է ուղարկել իր օգնական Սարգիս Հարությունյանին, վերջինս էլ հանդիպել է Անիի հետ, ապա եկել Ուրիխանյանի մոտ եւ ասել, որ այո՝ Անին գումար է պահանջում: Դիտարկմանը, որ Սարգիս Հարությունյանը դատարանում հայտնել է, որ Անի Հովհաննիսյանը գումար չի պահանջել, Ուրիխանյանն արձագանքել է, որ Սարգիսն իր հետ այժմ վատ հարաբերությունների մեջ է, այդ իսկ պատաճառով էլ նման կերպ է պատասխանել: Լիպարիտ Սիմոնյանի գնահատմամբ՝ Անի Հովհաննիսյանի կողմից շորթման հանցակազմի վերաբերյալ ցուցմունք Ուրիխանյանը չի տվել:
Ի դեպ, Ուրիխանյանն, ի պատասխան հարցերի՝ հայտնել է, որ չի ցանկանում ոչ մի պատիժ պահանջել: «Լցված եմ ներողամտությամբ, չեմ ուզում, որ պատիժ կրի, մեկ տարի կալանավորելը համարում եմ բավարար»,- ասել է Ուրիխանյանը:
Դատարանում այսօր հարցաքննվել է նաեւ Անի Հովհաննիսյանը: Նրա հարցաքննությունը կշարունակվի հունիսի 29-ին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, Analitik.am լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 դրամ գումար:
Աղբյուրը` armtimes.com
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02