Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել: Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ եթե մի քրիստոնյա երկրում, որտեղ կա նաև ոչ քրիստոնյա հատված, և փորձ է արվում խրախուսել ժողովրդագրական խնդիրների լուծումը, ապա այն տեղի է ունենում ոչ քրիստոնյա հատվածի աճի շնորհիվ:
«Այս պարագայում այն չափազանց բարդ լուծելի խնդիր է: Կարծում եմ, միայն ներքին ռեսուրսների հաշվին հնարավոր չէ ապահովել Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, որ մինչև 2040 թվականը բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի: Այսինքն, եթե կարողանանք կազմակերպել ներգաղթ, բնակչության ավելացումը հնարավոր կլինի մեր այն հայրենակիցների կամ նրանց առաջին սերնդի հաշվին, ովքեր լքել են Հայաստանը բավականին բարդ տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորի կարծիքով` ժողովրդագրական խնդիրը Հայաստանի նման երկրների համար կարելի է համարել ինտեգրալ խնդիր: Նրա խոսքով` եթե բոլոր ոլորտներում հավասարապես չիրականացնենք բարեփոխումներ, դժվար կարողանանք առաջիկայում ունենալ 4 մլն բնակչություն:
Մինասյանը նաև նկատեց, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում մի շարք բարեփոխումներ են կատարվել:
«Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տևական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչության ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի՝ արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով»,- ասաց նա:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02