Հունիսի 22-ին Ազատության հրապարակում hայկական և բրիտանական նվագախմբերի համերգով սկիզբ դրվեց Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Տոնական ելույթով հանդես եկան ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները։
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական շփման քառորդ դարը շնորհավորեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով, անդրադարձ կատարելով ՀՀ և ՄԹ միջև հաստատված սերտ համագործակցությանը, նշեց, որ նմանօրինակ միջոցառումները կոչված են նպաստելու փոխճանաչելիությանը, մեր հանրությունների, մասնավորապես, երիտասարդության միջև շփումների ավելացմանը կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում:
Կ.Նազարյանն իր խոսքում նաև ընդգծեց, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ուշադրության առանցքում պահելով միջազգային հանրությանը սպառնացող մարտահրավերներն ու դրանց դիմագրվման խնդիրները, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով ոչ միայն կպահպանվի սերտ փոխգործակցության դրական դինամիկան, այլև որակական նոր մակարդակի վրա կբարձրացվի միջպետական երկխոսությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՄԹ դեսպանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մեծ թվով երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02