Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամուլի ասուլիսով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսին Յորիս Պոշետին, ողջունելով ներկաներին, նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:
«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:
«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:
Նշենք, որ Յուրիս Պոշետիին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հյուրընկալվել է ԱՀ Խորհրդարանում, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02