Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ ընտրված Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում կոչ է արել հավաքական պատասխանատվություն ստանձնել կառույցի նկատմամբ և քայլեր ձեռնարկել կաշառակերության գործով ծագած սկանդալի բացահայտման համար:
«Ինձ համար շատ խորհրդանշական պահ է, քանի որ սա իմ առաջին ելույթն է որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար: Շատ ուրախ եմ վերադառնալ վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3,5 տարի, ինչը նշանակում է, որ ես ԵԽԽՎ-ում նոր անդամ չեմ»,- նշել է Հովհաննիսյանը: Այդուհանդերձ նա մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ օրակարգում ներառված «Առաջընթացի զեկույցում» ընդգրկված է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ անվստահության հարցը, կոռուպցիոն սկանդալն ու այդ գործով սկսված հետաքննությունը:
«Այժմ մենք առերեսվել ենք մի իրականության, որտեղ բոլորը կարող են խոսել մի մարդու մասին, ով այս վեհաժողովում ունի զրոյական վստահություն: Բոլորը կարող են փաստել, որ նա չունի արժանահավատություն, բոլորը կարող են պնդել, որ նա կաշառակեր է և ներգրավված է մի շարք գործողություններում, որոնք հակասում ենք ԵԽԽՎ արժեքներին»,- ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ նախագահի կասկածելի գործողությունների հետևանքով կառույցում վստահության ճգնաժամ է սկսվել: Հովհաննիսյանն այս իրադրությունն անընդունելի և անհանդուրժելի է անվանել՝՝ կոչ անելով ոչ միայն խոսել դրա մասին, այլև գործի անցնել:
«Հարգարժան գործընկերներ, մենք ժառանգել ենք այս վեհաժողովը երկու քաղաքական գործիչներից՝ որպես ժողովրդավարության օրրան, նրանցից, ովքեր իսկապես գնահատում էին այս արժեքները, և այժմ մենք պետք է ստանձնենք պատասխանատվություն այս արժեքների համար: Մենք ենք այն մարդիկ, ովքեր ձևավորում ենք վեհաժողովի դեմքը: Հետևաբար մենք պետք է որոշենք, թե ով պետք է ներկայացնի այն, ով կարող է վեհաժողովի անունից քայլեր ձեռնարկել: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է ցույց տանք մեր դիրքորոշումն այդ մարդու նկատմամբ:
Եզրափակելով՝ ցանկանում եմ գործի անցնելու կոչ անել: Կամ մենք հավաքական պատասխանատվություն ենք ստանձնում ԵԽԽՎ նկատմամբ, կամ ԵԽԽՎ նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է, և մենք դրան սկսում ենք վերաբերվել ոչ թե որպես ժողովրդավարության օրրանի, այլ միայն մի շարք զեկուցողների կարծիքի արտահայտման վայրի: Մենք պետք է իսկապես հասկանանք, որ սա շատ կարևոր է բոլորիս համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02