Վրաստանի Ախալցխայի շրջանի՝ Թուրքիային սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները աշխատանքի են մեկնում Թուրքիա:
Բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում դաշտային աշխատանքներ են իրականացնում, կարտոֆիլ են մշակում:
«Տարբեր խմբերով կանայք, նաև տղամարդիկ միասին մեկնում ենք Թուրքիա, այսինքն՝ հատում ենք սահմանն ու գնում աշխատանքի: Ամեն օր առավոտյան մեկնում ենք, իսկ երեկոյան վերադառնում: Դաշտում ֆիզիկական, հողմշակման աշխատանքներ ենք իրականացնում»,-պատմեց Վալեի բնակիչ Մ. Հ.-ն:
Հարցին, թե նմանատիպ աշխատանքներ չե՞ն կարող իրականացնել նաև տեղում, որն է պատճառը, որ մեկնում են Թուրքիա, Մ.Հ.-ն պատասխանեց, որ աշխատաժամերը քիչ են, աշխատավարձը՝ կրկնակի.
«Նախ՝ սահմանամերձ տարածքներում ենք աշխատում, ճանապարհը երկար չէ, բացի այդ՝ առավոտյան ժամը 11-ին սկսում ենք աշխատել, 5-ին արդեն ավարտում ենք: Իսկ այստեղ, եթե առավոտյան 6-ին գնում ենք աշխատանքի, աշխատում ենք այնքան,մինչև գործն ավարտվի, իսկ դա լինում է սովորաբար մինչև երեկոյան 6-ը: Այդքան աշխատելու դիմաց մենք ստանում ենք ընդամենը 20 լարի (4000 դրամ), իսկ Թուրքիայում 7 ժամվա դիմաց մենք ստանում ենք 40 լարի»:
Մ.Հ.-ի հետ աշխատանքի մեկնող մեկ այլ կին՝ Կ.Վ.-ն էլ պատմեց, որ ֆիզիկական աշխատանքի ընթացքում ազգամիջյան հարցեր չեն քննարկվում և անգամ չկան: Բացի դրանից՝ այնտեղ իրենց լավ են վերաբերում, նորմալ, մարդկային հարաբերություններ են:
Իսկ թե ինչպես են հասնում աշխատանքի վայր՝ Կ.Վ..-ն պատմեց, որ տաքսի ծառայության միջոցով, որն էլ իր հերթին վճարվում է գործատուի կողմից. «Մոտ 30 կմ ճանապարհ է, տեղափոխվելու հարցերը նույնպես լուծված են»:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02