ՀՀ քաղաքացին մեքենայի բեռնախցում թաքնվելու միջոցով փորձել է հատել հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետը: Երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել: Գործի նախաքննություն ավարտվել և հունիսի 23-ին ուղարկվել է Բերդի դատարան՝ մակագրվելով դատավոր Սամվել Մարդանյանին:
Դատական տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Թենգիզ Ագասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ դեկտեմբերի 24-ին վերադարձի վկայականով ՌԴ-ից վերադառնալով ՀՀ, այնուհետև զինվորական ծառայությունից խուսափելու համար, 2017թ ձմռան ամիսների ընթացքում ՌԴ մեկնելու մտադրությամբ, այլ անձի կենսորոշիչ տվյալներով անձնագիր ձեռք բերելու և այն օգտագործելու նպատակով, դիմել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Արթուր Վարդգեսյանցին:
Նա նախապես պայմանավորվել է, որ անձնագիրը տալուց հետո դրա դիմաց պետք է վճարի 600 ԱՄՆ դոլար:
Այնուհետև 2017թ մարտի 1-ին Թենգիս Ագասյանը հանդիպել է Արթուրին և վերջինիս ստացել Վահագն Տոնապետյանի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր: Դրանից հետո Արթուրը կապվել դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող Հարություն Գալստյանի հետ և պայմանավորվել Թենգիզ Ագասյանի փոխադրման վերաբերյալ, անձամբ ուղեկցելով վերջինիս Աշտարակ քաղաք՝ Հարություն Գալստյանի միկրոավտոբուսով Վրաստան ուղևորվելու համար:
Թենգիզ Ագասյանը, 2017թ մարտի 1-ին վարորդ Հարություն Գալստյանի օգնությամբ թաքնվելով ավտոմեքենայի բեռնախցիկում, նույն օրը փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն սահմանային հսկողությունն անցնելիս հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ ԱԶ Բագրատաշեն ՍՎԲ աշխատակցի կողմից:
Թենգիս Ագասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 34-329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Արթուր Վարդգեսյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ ձմռան ամիսներին Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ Թենգիզ Ագասյանի հետ համաձայնության է եկել և 600 ԱՄՆ դոլարի դիմաց Թենգիզ Ագասյանին իրացրել է՝ այլ անձի կենսորոշիչ տվյալներով պատրաստված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիր և օժանդակել Թենգիզ Ագասյանին առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելուն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 38-34-329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարություն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 38-34-329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:a
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02