Մի քանի տասնյակ երիտասարդ այսօր՝ հունիսի 2-ին, հավաքվել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ շնորհակալություն հայտնելու Գերմանիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ակիցայի մասնակիցներն հայերեն ու գերմաներեն գոռում են «Շնորհակալություն» եւ իրենց հետ բերել են «շնորհակալություն» գրությամբ պաստառներ եւ եռագույն:
«Իմացանք, որ Գերմանիան ընդունել է եւ որոշեցինք հավաքվել եւ մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիային եւ գերմանացիներին այդ բանաձեւն ընդունելու համար: 1915թ. եւ հարակից ժամանկաշրջանում Գերմանիան հանդիսանում էր Թուրքիայի դաշնակիցներից մեկը եւ այն փաստը, որ Թուրքիայի այն ժամանակվա դաշնակիցը ընդունում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, պատմական քայլ է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակցներից Հայկ Բեջանյանը՝ նշելով, որ դա կարող է առիթ հանդիսանալ անցում կատարելու համար հատուցման փուլին:
Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02