2017 թ. հունիսի 27-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Նշվում է, որ 2017 թ. մայիսին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ընդլայնվել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Հաշվի առնելով ընթացիկ գնաճային զարգացումները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով գնաճի վարքագիծն ընթանում է ծրագրված սցենարին համահունչ:
Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները շարունակում են դանդաղ բարելավվել, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են կարճաժամկետ որոշ գնանկումային դրսևորումներ: ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպերը պահպանվել են՝ պայմանավորված հանքարդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Միևնույն ժամանակ, շարունակվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը՝ ինչը, զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, պայմանավորված է ԿԲ կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ, պահպանվող մակրոտնտեսական կայունությամբ և համեմատաբար ցածր գնաճային սպասումներով: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև գնահատվող գնաճային ռիսկերի հավասարակշռվածությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները:Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը աստիճանաբար կշարունակի ավելանալ՝ 2017 թ. ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գտնում է, որ եթե մակրոտնտեսական զարգացումներն ընթանան կանխատեսվող սցենարով, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կմնան անփոփոխ:
Այնուամենայնիվ, գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02