Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում նկատվում է օձերի որոշակի ակտիվացում: Մասնավորապես, այս տարի, հունիսի 24-25-ին օձի խայթոցից տուժելու դեպքերով հիվանդանոց է դիմել 59 անձ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 40 դեպք:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ ներկայացնելով 2016 թվականի և 2017-ի՝ մինչև այսօր առկա տվյալները:
« Սա, ըստ իս, պայմանավորված է ավելի շուտ եղանակային պայմաններով: Հետո գիտեք ինչ՝ հունիս-հուլիս ամիսները միշտ համընկնում են իրենց ակտիվացման շրջանին: Հետո հաշվի առեք, որ հիմա գյուղատնտեսական աշխատանքների բուռն ժամանակն է. միրգ հավաքելու, խոտ քաղելու, էդ ամեն ինչը կա: Բայց կրկնում եմ՝ նախորդ տարվա համեմատ՝ դեպքերն ավելի շատ են: Տեսեք՝ անցյալ տարի եղել է 99 դեպք, որից 22-ը քաղաքում, իսկ այս տարի հունիսի 24-25-ի դրությամբ գրանցվել է 59 դեպք»:
Հիշեցնենք, որ միայն Սուրենավան գյուղում օրերս գրանցվել էր օձի խայթոցի 2 դեպք:
Դեպքերի հիմնական մասը , ըստ թունաբանի, եղել է Արարատյան դաշտում, ինչպես և նախորդ տարիներին:
Նշենք, որ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները. տափաստանային իժը (Vipera ursini renardi), դարևսկու իժը (Vipera darevsky), փոքրասիական իժը (Vipera xanthina),անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։Բացի նշված տեսակներից՝ Հայաստանում հանդիպում են նաև 2 տեսակի կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Այդ օձերն են մողեսանման օձը և կատվանման օձը։
Ըստ ՀՀ գլխավոր թունաբանի՝ դասական իմաստով այս 4 տեսակներից թունավոր են (հեմոլիտիկ թույն են պարունակում) գյուրզան և Հայկական իժը, իսկ մնացածները տալիս են տեղային ցավային ռեակցիաներ:
Օձերից պաշտպանվելու առումով թունաբանը զգուշացնում է՝ նրանց հանդիպելիս երբեք չփորձել նախահարձակ լինել:
«Որովհետև դա իր պաշտպանական բնազդն է. եթե օձին տեսար, ավելի լավ է կանգնես, ճանապարհդ փոխես, ինքը երբեք առաջինը չի հարձակվի»,-ասաց թունաբանը:
Նրա հավելմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար պետք է զբոսնելիս քայլել ծառուղու մեջտեղով, խուսափել բարձր խոտերից, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ։
Միքայել Գաբրիելյանի հավաստիացմամբ՝ ՀՀ բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով, իսկ երկրորդ ներարկման դեպքում այնտեղից հիվանդներն ուղարկվում են թունաբանական կենտրոն:
Նշենք, որ թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից. օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից, տարվա եղանակից (ավելի վտանգավոր են ամռանը), օձի՝ վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դա պայմանավորում է գեղձերում կուտակված թույնի քանակը),կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։
Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարում։ Լուրջ են նաև իրանի և ձեռքի վերին հատվածի կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես արյունատար անոթի մեջ, տուժածի վիճակը շատ արագ է վատթարանում:
Մասնագետները նշում են, որ օձի խայթոցից հետո մարդուն առաջին անհրաժեշտ օգնության շրջանակներում պետք է իրականացնել հետևյալ քայլերը՝
Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմել կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցնել, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս:
Հանգստացնել տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։
Հանել բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։
Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացնել այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
Սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան):
Ահազանգել կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։
Տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է տուժածին ոգելից խմիչք տալը:
Վերահսկել տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02