ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցներ Ա. Ե.-ի և Խ. Հ.-ի կողմից տրված հաղորդումների հիման վրա:
Այսպես, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչ Ա. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն կառույցի մեկ այլ հարկային տեսուչ Խ. Հ.-ն իրեն տոկոսով գումարներ է տվել` զբաղվելով վաշխառությամբ: Մասնավորապես, վերջինս 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի օգոստոսի 10-ը` տարբեր ժամանակահատվածներում, իրեն տվել է ընդհանուր առմամբ` 4.500.000 ՀՀ դրամ` սկզբում ամսական 10, ապա` 3 տոկոս տոկոսադրույքով: Վաշխառության հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարկային տեսուչ Խ. Հ.-ն էլ, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ Ա. Ե.-ն է իր վստահությունը չարաշահելու միջոցով իրենից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: Ըստ Խ. Հ.-ի` 2011 թվականի մարտի 10-ին Ա. Ե.-ն, չարաշահելով իր վստահությունը, կարճ ժամկետներում վերադարձնելու պայմանով իրենից վերցրել է 9.000.000 ՀՀ դրամ, սակայն խոստումը չի կատարել և խարդախությամբ հափշտակել է այն: Հանցագործության հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերը նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02