Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում և Երևանում դեսպանատների հիմնումը նոր լիցք է հաղորդել համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոտոմե Տակիսավան ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության արժեքները կիսող Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և նպատակադրված են ընդլայնել դրանք:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում կարևոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:
Նախարար Նալբանդյանը և նախարարի տեղակալ Տակիսավան կարևորել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Զրույցի ընթացքում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը, անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:
Զրուցակիցները քննարկել են ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02