Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ, 61-ամյա Լևոն Ալավերդյանը, վարելով իրեն ամրակցված Ford մակնիշի 025 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ, 73-ամյա Մանվել Մակարյանին և 71-ամյա Աիդա Մակարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, դեպքի մասին տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 1-03 շտապօգնության կայան: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենայում եղել է նաև ուղևոր, Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի բնակիչ, 24-ամյա Աննա Գրիգորյանը, ով այսօր՝ հունիսի 3-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ալավերդյանն աշխատում է «Երևանի շտապօգնություն» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված Մ. և Ա. Մակարյանները ԱՄՆ-ի քաղաքացիներ են, իսկ մյուս վիրավոր Ա. Գրիգորյանին շտապօգնության ավտոմեքենան կանչով տեղափոխում էր հիվանդանոց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02