Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրոնական ժողովով պաշտոնանկ արվեց Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռից․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալյանը՝ նշելով, որ լրատվամիջոցները գործընթացի համար ի սկզբանե սխալ բառ էին ընտել՝ համարելով, որ Պոսլո պատրիարքի փոխանորդը կարգալույծ է արվել:
«Քանի որ Արամ սրբազանը չցանկացավ պաշտոնապես հրաժարվել, դրա համար կրոնական ժողովով նրան պաշտոնաթող արեցինք: Որովհետև ընտրական գործընթացի համար պետության հետ գործ ունենալիս պետք է պատրիարքարանի փոխանորդություն չլիներ․ կամ Արամ Աթեշյանը պետք է հրաժարական տար, կամ էլ մենք պետք է նրան պաշտոնաթող անեինք: Նա փակ ժողովում հրաժարվեց հրաժարական տալ»,- ասաց նա:
Սահակ սրբազանի խոսքով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հիմա Պոլսո պատրիարքարանում իր ծառայությունն է իրականացնում որպես սովորական եպիսկոպոս: Նա նշեց, որ դեռևս Արամ Աթեշյանը Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանին հաշվետվություն չի ներկայացրել, ֆինանսական փոխանցումներ չի արել: «Դրա համար դեռևս ժամանակ չի եղել: Առաջիկա շաբաթների ընթացքում արդեն ընտրությունների նախաձեռնակ մարմինը պետք է կազմվի, դրանից հետո արդեն Արամ սրբազանը ֆինանսական հաշվետվությունները կներկայացնի»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը չբացառեց, որ Արամ Աթեշյանը հնարավոր է՝ ցանկանա որոշ խնդիրներ առաջացնել: «Սակայն նա այլևս լայն օրինավորություն չունի եկեղեցու գործերում և նաև ընտրությունների գործընթացում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե եթե կրոնական ժողովով հնարավոր էր Արամ Աթեշյանին պաշտոնաթող անել, ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում, նա պատասխանեց՝ դեռ առիթը չէր ստեղծվել: «Կրոնական ժողովը պետք է անցկացներ կամ պատրիարքի փոխանորդը կամ տեղապահը: Գարեգին Բեքչյանի՝ Ստամբուլ վերադառնալուց հետո այդ ժողովը եղավ»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը հույս հայտնեց, որ Պոլսո պատրիարքի ընտրությունները, վերջապես, կընթանան: «Դեռ թեկնածուները պետք է ճշտվեն, եկեղեցու տոմարները պետք է ճշտվեն, ընտրողների ցուցակը: Մի քանի ամսվա մեջ հավանաբար այս գործով պետք է հաջողություններ ունենանք: Ստամբուլի նահանգապետարան արդեն դիմել ենք՝ հայտնելով, որ պատրիարքական աթոռը թափուր է, նոր պատրիարքական ընտրություններ պետք է անցկացվեն, դրա համար տեղապահ ենք ընտրել և մոտ ապագայում ընտրելու ենք նաև նախաձեռնակ մարմին, նաև նահանգապետարանին տեղեկացրել ենք, որ Արամ սրբազանն այլևս փոխանորդ չէ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց նամակը՝ ուղղված նահանգապետարանին պարզապես տեղեկատվություն է և ոչ թե թույլտվություն՝ ընտրություններն անցկացնելու համար, ակնկալում են, որ նահանգապետարանից կշնորհավորեն ընտրված տեղապահին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02