Ս. թ. հունիսի 4-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գիտական աշխատության շնորհանդեսը: Այս աշխատությամբ ներկայացված է Արցախի գորգագործական մշակույթի պատմաազգագրական ընդհանուր նկարագիրը, որում ավանդույթների ու առանձնահատկությունների բացահայտմանը զուգահեռ ներկայացված են նաև դրանց տարածման շրջանները՝ հարավ-արևելյան Կովկասը, հյուսիս-արևմտյան Իրանը և փոքրասիական գորգագործական կենտրոնները: Հարկ է նշել, որ աշխատությունն անգլերեն հրատարակել է գիտական շրջանակներում լայն ճանաչում ունեցող գերմանական «Սքոլարս պրեսս» հրատարակչությունը: Որպես Արցախի գորգագործական մշակույթին նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական ուսումնասիրություն, այն նշանակալի ներդրում է հայոց պատմամշակութային ժառանգության այս կարևոր ոլորտի հետազոտման և միջազգային գիտական հարթակում հայկական մշակույթի մասին համապարփակ պատկերացում ստեղծելու հարցում: Աշխունջ Պողոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1972 թվականին աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1978-2005 թվականներին՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Ներկայում աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր մանագետ: Հեղինակ է հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանությանն ու առանձնահատկություններին վերաբերող շուրջ քառասուն գիտական հոդվածների:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02