2015թ. նոյեմբերի 11-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են: Այնուհետև 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել, որից հետո ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն իրեն թմրանյութ է տվել՝ այն ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու համար՝ վերջինիս բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջմատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ի կողմից սեռական անձեռնմխելիության և պետական ծառայության դեմ ուղղված հանցանքներ կատարելու, ինչպես նաև մոր՝ Զոյա Ս.-ի կողմից դրան հանցակցելու վերաբերյալ Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Գոհարիկ Ս.-ի ամուսինը՝ Արթուր Ա.-ն, կնոջը կասկածելով Արթուր Բ.-ի հետ սիրային կապ ունենալու մեջ, վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, հոգեկան և ֆիզիկական հարկադրանք գործադրելով՝ Գոհարիկ Ս.-ին դրդել է սուտ մատնության: Ամուսնուց վախենալով՝ վերջինս 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ա.-ի գործադրած հոգեկան և ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ Գոհարիկ Ս.-ն 2016թ. հունվարի 29-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այնուհետև 2016թ. մարտի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է եղբորը և նույն Արթուր Բ.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, թե, իբր, 2013-2015թթ. ընթացքում իրեն ու եղբորը ներգրավելով հանցավոր գործունեության մեջ՝ Արթուր Բ.-ն իրենց թմրամիջոցներ է տվել, որոնք դրել են իրենց տան հյուրերի հագուստներում և ավտոմեքենայում, որից հետո Արթուր Բ.-ն վերջիններիս դրսում բռնել և պատասխանատվությունից ազատելու դիմաց նրանցից գումար է շորթել:
Այս կերպ՝ Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից հանցագործությունկատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ մատնությանը դրդելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02