2017 թվականի դատապարտված և կալանավորված անձանց սննդի համար 2017 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 997 մլն 8 հզր դրամ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը:
Հարցին, թե սննդի չափաբաժնի համար յուրաքանչյուր դատապարտյալի որքան գումար է հատկացվում, ՔԿՀ-ից պատասխանել են, որ յուրաքանչյուր դատապարտված և կալանավորված անձի համար 2017 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով, միջինացված թվով օրական հատկացվել է 595 ՀՀ դրամ:
Թե որքան գումար է հատկացվելու հուլիսի 1-ից՝ սննդի չափաբաժնի նվազեցումից հետո և որքան գումար է խնայվելու 2017 թվականին բյուջեից հատկացված գումարից՝ 2017 թվականի հուլիս ամսից հետո, ՔԿՀ-ից պատասխանել են.« ՀՀ կառավարության 18.05.2017 թվականի 542-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 15.10.2015 թվականի N1182-Ն որոշման մեջ, որի արդյունքում սահմանվել են դատապարտված և կալանավորված անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժիններ, ընդ որում նվազեցվել և ավելացվել են որոշ սննդակարգեր, չափաքանակներ:
Ի կատարումն նշված որոշման պահանջների՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության կողմից կազմակերպվել է 2017 թվականի գնումների պլանի փոփոխություն, որի արդյունքում, որոշմամբ սահմանված նոր սննդատեսակների, ինչպես նաև համապատասխան չափաքանակների ձեռք բերման նպատակով՝ ներկայումս կազմակերպվում է գնման համապատասխան ընթացակարգեր:
Խնայողությունների մասին տեղեկություններ կարող են տրամադրվել լրացուցիչ՝ այդ ընթացակարգերի կայացման արդյունքում»:
Նշենք, որ սննդի չափաբաժինը Հայաստանի բանտերում այսօրվանից՝ հուլիսի 1-ից կնվազեցվի: Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց: 90 գրամ փափկամիսը դատապարտյալները հուլիսի 1-ից կստանան ամսական 16 օր, 25 գրամ պանիրը ևս ամեն օր չեն ստանա՝ ամսական 15 օր: Ձկնամթերքը կտրվի չորս անգամ քիչ՝ 100 գրամ՝ ամսական 8 օր: Կարագի չափաբաժինը ևս պակասել է, իսկ ձուն կտրվի ոչ միայն հղիներին և այլ հատուկ կարգավիճակ ունեցողներին, այլ բոլորին՝ ամսական 6 հատ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02