Լոս Անջելեսի Dolby Theatre-ի շքեղ դահլիճում, որտեղ ամեն տարի կայանում է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, կազմակերպվել է հայազգի մեծահարուստ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքը:
Աղբյուրի տվյալներով՝ Գասպար Ավդոլյանի ընտրյալը ռուսաստանցի խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրն է՝ Լոլիտա Օսմանովան:
Հայտնի է, որ միջոցառումը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Հյուրերին իրենց ելույթներով զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան, որոնք սովորականից ավելի են վարձատրվել:
Աղբյուրը նկատում է, որ հարսանիքն իրոք շատ ճոխ է կազմակերպված եղել: Հսկայական ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված աստիճաններին հյուրերին դասական երաժշտության հնչյունների ներքո դիմավորել են ջութակահարները: Մինչդեռ հարսնացուի գերշքեղ զգեստի անվերջանալի թվացող պոչը գեղեցիկ թափվել է աստիճանների վրա:
Հյուրերի թվում էր հայտնի ոսկերիչ Լորի Ռոդկինը, որը չկարողանալով զսպել ոգևորությունը՝ Instagram-ի իր էջում գրել է. «Չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ՝ Ռուսաստանո՞ւմ եմ, թե՞ Հայաստանում, իսկ միգուցե «Ձայնի» հայկական շոուի՞ն»:
Ինչ վերաբերում է ճոխ արարողության վրա ծախսված գումարին, ապա ստույգ թիվը հայտնի չէ: Նշվում է միայն, որ ծաղկային զարդարանքների համար վճարվել է կես մլն դոլար, ևս 2 մլն վճարվել է ելույթ ունեցած արտիստներին:
46-ամյա Ալբերտ Ավդոլյանը, որը ծնվել է Կրասնոդարում, ՍԿԱՌՏԵԼ ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Yota-ի բաժնետերը: Գործարարն ունի 4 երեխա: Այժմ նա կնոջ հետ ապրում է Բևերլի Հիլզում, որտեղ 13 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի:









17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02